Ուկրաինական իրադարձությունները սկսում են վտանգավոր ընթացք ստանալ: Վտանգը հումանիզմի հերթական անկումը չէ, մարդը մարդուն միշտ էլ սպանել է' ինչքան էլ ցինիկ հնչի այս տափակ միտքը: Խախոլը սպանում է խախոլին, բանդերականը պուտինիստին, ուղղափառը կաթոլիկին, էրեկվա սովածը, բայց էսօր զինվածը' ամենակարող օլիգարխին, և այս ամենը պերմանենտ ու դերերի փոփոխությամբ, փոփոխական "հաջողություններով"...
Բայց սա նաև կարող է գրանդիոզ լկտիության ժանրին համահունչ ջարդվել մեր գլխին: Մեծ փողերը վտանգված են, ռուսական էներգակիրների երաշխավորված արտահանումը դեպի Եվրոպա վտանգված է: Սա դեռ քիչ է, մի բան էլ ռուսները գազի արտահանման երկարամյա պայմանագիր են ստորագրում Չինաստանի հետ' ի դեպ, եվրոպական գներով: Թե բա տեսեք-տեսեք, մենք շուկա չենք կորցնում...
Իսկ ինչ կլինի, եթե Ռուսաստանն ու Արևմուտքը պայմանավորվեն (եթե արդեն չեն հասցրել) էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղղիների հարցում? Ասենք' Բաքու-Ջեյհան, Նաբուկկո կամ պողոս-պետրոս անունով պրոյեկտները, որ մեր երկրի մոտակայքով են անցնում կամ անցնելու, կարող են միավորել երկրիս ռազմավարական դաշնակցի ու Արևմուտքի ֆինանսական շահերը, իսկ գործարքի հաջողության ընդունելի մատաղը կարող է և լինել ուորլիքների ծամծած "հարգանքն" առ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, գոնե մասամբ: Սրանից բխող պրեսինգի աննախադեպ ծավալը կարելի է միայն պատկերացնել...
Նման սցենարի մասին մտածողներ կան?
Չէ որ սա պետք է հետաքրքրեր "էքսպերտային հանրույթ" հորջորջվածին, հայ դատիստներին ու անտարիք-անսեռ ղալմաղալչիներին: Չնայած, հայ շառլատանի "դիշովկա" տեսակն ամենանողկալին է: Էս տեսակը կարող է ազգային-պետական հարց ճոճել' կենցաղային վարկի սպասարկման հարցերը լուծելու համար միայն:
Աստված էլ բեթարից ազատի...
Միհրան Հակոբյան