Գերմանիայում Էրդողանի դեմ սկսված արշավն առավելապես տեղափոխվեց քաղաքական հարթություն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է նույնիսկ Էրդողանին Քյոլնում սպասվող նրա հանրահավաքի ու ելույթի հետ կապված հավասարակշռվածության ու զսպվածության կոչ արել՝ հիշեցնելով նախկինում Բեռլինում և Քյոլնում նրա քաղաքական հայտարարությունների փորձը: Էլ ոնց հասկացնեն, որ Էրդողանին Գերմանիայում չեն սպասում և չեն ողջունում նրա նախաձեռնությունը: Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորներից Է. Բռոքն էլ հորդորել է Էրդողանին ձեռնպահ մնալ Գերմանիայում հասարակական բևեռացման տանող հայտարարություններից և հգակառակ պարագայում ուղղակի հրաժարվել նման մտադրությունից: Գերմանացի քաղաքական գործիչներից մեկն էլ առաջարկել է միջազգային անկախ դիտորդների մասնակցության խիստ վերահսկողություն սահմանել օգոստոսին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններին գերմանաբնակ Թուրքիայի քաղաքացիների քվերակության նկատմամբ:
Լևոն Հովսեփյան