Առաջարկում եմ, որպեսզի սահմանադրական բարեփոխումներին զուգահեռ վարչակազմը նախաձեռնի «Չինովնիկական կեզվի բացատրական բառարան» կազմելու աշխատանքը: Հիմնավորում. «Խիյարի թարս աճելու» հետ մեկտեղ երևան եկան «պարտադիրը պարտադրված չէ», «գաղտնի չի նշանակում թաքուն» արտահայտությունները, որոնք մեր լեզվի բառապաշարի նկատմամբ նորովի մոտեցում ցուցաբերելու անհրաժեշություն են առաջացնում: Կարծում եմ, որ մինչև բառարան կազմելը մենք դեռ հնարավորություն կունենանք ըմբոշխնելու նորանոր մտքի թռիչքներ այդ հարցում:
Վախթանգ Սիրադեղյան