Մշտադիտարկողները Հայաստանո՞ւմ են, թե՞ համացանց նկարներ տեղադրեցին, իրենց գործը համարեցին ավարտված ու շտապ կերպով մեկնեցին, որ թվիթերով թվիթներ անեն:Կանչենք Ուորլիքին ու իրա թայֆին, սահմանին թշնամու գնդակից հայ զինով է մահացել: Ադրբեջանական կողմը այնքն է լկտիացել ու այնքան անպատիժ է զգում իրեն, որ հաշվի չի առնում ոչինչ ու կրակ է տեղում սահմանի ուղղաությամբ, սա ուղղակի առհամարնք է ԵԱՀԿ-ին: Ուորլիքյան դիվանագիտությունը անկում է ապրում, եթե այդպսին իհարկե եղել է: Ադրբեջանական ճնշումների ներքո, նա արեց մի հայտարարություն, որը մի քանի տարի առաջվա կայացած փաստ էր, սակայն իր կաշին փրկելու համար նա վերհիշեց այդ ամենը, այդ հայտարարությունից հետո ահա ադրբեջանցիների պատասխանը, նրանք իրենց ամուր են զգում իրենց հանցանքների մեջ: Դե ի՞նչ սպասենք, հեսա Ուորլիքը թվիթերում կցավակցի զինվորի ընտանիքին, իր սին խոսքերով:
Հ.Գ. Չեմ կարող ասել ու բառեր չեմ գտնում ասելու համար, թե որքան եմ ցավում մեր զինվորի մահվան պատճառով: Հանգչիր խաղաղությամբ աղբերս, մի օր՝ չեմ կարող ասել՝ երբ,բայց մենք էլ կգանք քո մոտ ու անձամբ շնորհակալություն կհայտնենք քեզ: Ցավակցում եմ բոլորիս:

 

 


Էդգար Խաչատրյան