Կյանքում ամեն ինչ հարաբերական է, շատ դեպքեր կան, երբ Ռուսաստանը իր գազը որպես մահակ է օգտագործել,իսկ հիմա Չինաստանը,ինչպես ասում են վեկտորներ է փոխում: Ռուսական գազը որպես մահակ է օգտագործում հենց Ռուսաստանի դեմ: Պեկինը ակնհայտորեն ժամանակ է ձգում և խաղում ռուսների ու ամերիկացիների նյարդերի հետ, իսկ արդյունքում բնականաբար ակնկալում է էժան տարբերակով պայմանագրի ստորագրում, որի իրականություն դառնալու դեպքում Մոսկվան կդառնա Պեկինի մլադշիյ պարտնյորը: Չինաստանում շատ լավ են հասկանում, թե Ռուսաստանը որքան է ուզում այդ պայմանագրի ստորագրումը ու դրա համար էլ Պուտինին պահում են նյարդային վիճակում, ի վերջո Չինաստանի համար ռուսական գազին այլընտրանք գտնելը այնքան էլ դժվար չէ: Մի խոսքով Մոսկվա իր կաշվի վրա զգում է այն, ինչ ստիպել է զգալ շատերին:

 

Կնյազ Սարոյան