Իմ տեսակետով ոչ մի գործիչ այնքան չի վարկաբեկել անկախության գաղափարը, որքան Պարույր Հայրիկյանը: Կփորձեմ հիմնավորել այս տեսակետը:
Երկիրը դառնում է անկախ միայն այն ժամանակ, երբ իշխանությունը կախված է լինում հասարակությունից: Իսկ երբ իշխանությունը անկախ է լինում հասարակությունից, ապա կախված է լինում դրսի որևէ ուժից: Դա աքսիոմա է: Այս պնդումը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել:
Հայաստանի անկախության հարցը լուծվում է միմիայն Հայաստանում: Անկախությունը սկսվում է այն ժամանակ, երբ երկրում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն և իշխանությունը դառնում է հաշվետու հասարակության առջև:
Այն անձինք, որոնք համագործակցում են իշխանության հետ' ասենք գումար են ստանում, զանգում են ու որևէ հարց լուծում և այլն, նրանք լեգիտամացնում և ամրապնդում են նման ռեժիմները: Երբ սեփական ռեժիմի դեմ պայքարելու և իրական անկախություն նվաճելու փոխարեն մարդկանց դրդում են պայքարել դրսի ուժերի դեմ, նրանք ապակողմնորոշում են հանրությանը, դրսի կախվածությամբ արդարացնում են ռեժիմի գործունեությունը և որպես արդյունք ամրապնդում անկախության կորուստը: Այ այս պատճառով ես Հայրիկյանին համարում եմ Հայաստանի ամենահակաանկախական գործիչներից մեկը:
Ստեփան Դանիելյան