Պարզվում է, ծիծաղը ոչ միայն առողջարար է օրգանիզմի համար, այլ դրա միջոցով կարելի է վերծանել մարդու բնավորության որոշ գծեր:
Այսպիսով' վարակիչ, անզուսպ ծիծաղը հատուկ է մեծամիտ, ազատ մարդկանց, այսպիսի մարդիկ չափազանց ինքնավստահ են կյանքում, կարող են հեշտությամբ հասնել իրենց նպատակներին:
Երեխայի լացի ձայնին նմանվող ծիծաղը բնորոշ է թույլ և նյարդային զգայարաններ ունեցող մարդկանց: Այն կանայք, որոնք զսպում են ծիծաղի պոռթկումը աչքի են ընկնում վառ անհատականությամբ:
Ծիծաղելիս բերանը ձեռքով փակում են այն կանայք, որոնք վստահ չեն իրենց ուժերի վրա, ամաչկոտ են, չեն սիրում լինել ուշադրության կենտրոնում, նրանք սովորաբար գերադասում են միշտ լինել ստվերում թաքնված հետևողի դերում:
Ծիծաղելիս ձեռքը շուրթերին տանելը հատուկ է քաղաքավարի և կիրթ մարդկանց, նրանք սիրում են միշտ գտնվել ուշադրության կենտրոնում:Այն մարդիկ, որոնք ծիծաղելիս միշտ շարժում են գլուխը դյուրահավատ են, հեշտությամբ վստահում և հավատում են մարդկանց:
Ծիծաղելիս ձեռքը դեպի մազերը կամ դեմքը տանող կանայք չափազանց ռոմանտիկ են, զգացմունքային, երազկոտ, կյանքին նայում են վարդագույն ակնոցներով, երբեք խնդրին լուրջ չեն մոտենում:
Ծիծաղելիս քիթը տրորում է կամ կնճիռներ են հայտնվում այն մարդկանց մոտ, որոնք չափազանց փոփոխական են, նրանց մոտ մտքերը գալիս ու գնում են յուրաքանչյուր 20 վայրկյանը մեկ: Այս մարդիկ զգացմունքային են, փոքր ինչ կամակոր: Սիրում են ապրել պահի թելադրանքով, հանուն րոպեական հաճույքի պատրաստ են զոհել կյանքում ամեն ինչ:
Ծիծաղելիս աչքերը սովորաբար կկոցում են այն կանայք, որոնք հավասարակշռված են, գործունյա և սկզբունքային, իրենց համառության շնորհիվ կարողանում են կյանքում հասնել մեծ հաջողությունների: Բարձրաձայն և բաց բերանով սովորաբար ծիծաղում են այն լեդիները, որոնք տաքարյուն են, աշխույժ, կյանքով լեցուն: Նման մարդիկ սիրում են շարունակ խոսել, բայց երբեք չեն լսում դիմացինին:
Եթե դիմացինդ ցածրաձայն է ծիծաղում' գլուխը փոքր ինչ կախած, ապա նա թերագնահատում է իրեն: Նրանց համար հասրակության կարծքիը չափազանց կարևոր է: Նման մարդիկ հարմարվում են շրջապատի հետ' հաճախ վնասելով իրենց:
Եվ վերջապես այն կանայք, ովքեր ծիծաղում են բաց ու հանգիստ, լիաթոք, գլուխը մի թեթև հետ գցած, սիրում են կյանքից հաճույք ստանալ, ինքնավստահ են, սակայն օժտված են մի թերությամբ. կարող են անիմաստ ծիծաղել դիմացինի վրա: