Կարո՞ղ ենք փաստել, որ չիշխանությունը (ոչ իշխանական ուժեր) տարանջատում է փորձում մտցնել ՀՀԿ-ԲՀԿ միջև, որպեսզի նրանք միմյանց այնքան ոչնչացնեն, որի արդյունքում ազատ ընտրություններ տեղի ունենան։
Եթե «Այո», ապա, կարելի է նաև փաստել, որ.


- Դրդելու է միմյանց ֆիզիկական բնաջնջման,
- Դրդելու է միմյանցից տնտեսական ու ֆինանսական միջոցների բռնազավթման,
- Դրդելու է միջանձնային հարաբերությունների կոնֆլիկտների և թշնամանքի,
- Դրդելու է միմյանց բարոյական ոչնչացման,


Եվ այսպես կարելի է շարունակել ցանկը։ Ոմանց համար հաճելի կլինի տեսնել երկիր թալանողներին միմյանց սպանելուց ու խեղճացնելուց, բայց դա ողբերգության կարող է վերածվել, որից միանշանակ տուժելու են շարքային քաղաքացիները։
«Ոչ» պատասխանի դեպքում հարց է առաջանում, ապա ինչու՞։ Որի ամենամոտ ու տրամաբանական պատասխանը կլինի այն, որ ընդամենն օգտագործվում են իշխանությունների կողմից, որպեսզի որոշակի ժամանակահատվածում՝ կոլապսից հետո, անկառավարելի ընդդիմություն չունենա ռուսամեդ իշխանությունը։


Կարճ ասած, երկու դեպքում էլ, սրանք այն գործընթացներն են, որոնք կրկին արվում են ազատ քաղաքացու դեմ։ Որովհետև, առաջինի դեպքում կտուժվեն քաղաքացիները ուղիղ իմաստով՝ ֆիզիկական, տնտեսական, երկրորդի դեպքում նույնպես քաղաքացին, որովհետև քաղաքացու շահն առաջ տանող քաղաքական ուժերի և միավորների վրա քող են փորձում քաշել՝ քաղաքական առևտրում որոշակի դիվիդենտներ շահելու համար։


Բա ի՞նչ առնչություն ազատ ընտրությունների հետ, որին չի կարող հանգեցնել արյունահեղությունը։ Առհասարակ շատ լավ պատնեշ է, ԲՀԿ հետ համագործակցող մաշված ընդդիմադիրների համար՝ ընդդիմախոսներին բացատրելու համար, թե ինչին է միտված սեփական գործողությունները, ըստ իրենց՝ անպարտելի խաղաքարտ է համոզելու գործում։
Բայց իրականում, եթե նույնիսկ շատ փայլուն ընտրություններ լինեն, ոչ մի լուրջ փոփոխություն չի մտնելու ՀՀ քաղաքացու կյանքում, այն պարագայում, եթե իշխանության գան նույն աշխարհաքաղաքական կողմնարաշմամբ ուժերը։ Ինչու՞, որովհետև նրանք ևս ռուսական հրամաններն են կատարելու, միգուցե և ավելի գլխիկոր, քան այսօրվա իշխանությունն է, որն օր առաջ պետք է հեռացվի։


Հետևությունն այն է, որ չիշխանության սկսած քաղաքական գործընթացները բացասական են ազդում և ազդելու ՀՀ քաղաքացու վրա, որովհետև իր շահը հաշվի չեն առնում, այլ ծառայություն են մատուցում այլոց։

 

 


Նարեկ Այվազյան