Այսօր առավել քան երբևէ վտանգված է Ղարաբաղի ճակատագիրը. զարմանում եմ մեր ազգի հոգի մաշող անտարբերության վրա: Բա էլ ինչու՞ այդքան արյուն թափվեց, եթե տարիներ անց պետք է նորից Ղարաբաղը հայտնվեր Ադրբեջանի կազմում: Գերտերությունները նորից իրենց խարդախ խաղն են խաղում հայության գլխին. ՈՒշքի´ եկեք, ու լուրջ մտածեք Աշոտ Գրիգորյանի հոդվածում վեր հանված ահազանգին, պահանջներին: Քանի Ղրիմի անկախացումն ու ՈՒկրաինայի մասնատումը աշխարհի տերերին պահում է շոկային վիճակում ու անկարող, ապարդյուն ճիգեր են գործադրում վերականգնել ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը, ու քանի Ռուսաստանն էլ դեռ չի մարսել իր ավարը... պետք է հակահարված տալ. եթե ազգերի ինքնորոշման հիման վրա կարող է ՈՒկրաինայի տարածքային ամբողջությունը մասնատվի, Ղարաբաղը այդ համատեքստի մասն է կազմում, ինչու՞ կորցնենք այս աստեղային պահը... Այսօր մեր քննարկվելիք հրատափ թեման պետք է լինի Ղարաբաղը, Ղարաբաղում ապրող հայության ճակատագիրը...
Եկեք միավորվե'նք. Ղարաբաղի և Հայաստանի իշխանություններից պահանջենք շուտափույթ լուծում տալ հույժ կարևոր այս խնդրին, որ արագացվի Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու գործընթացը, որ Ղարաբաղը վերամիավորվի մայր հայրենիքին... Աստված մեր ազգին պահապան...
Մեր միասնականության մեջ են մեր հաղթանակները...
Կից նյութը այստեղ