Անուշ և Ինգա Արշակյանների և Ստյոպա Սաֆարյանի լրագրական կռիվը բնականից շատ հեռու էր: Նույնիսկ, ոչ սպիտակ և ոչ էլ սև PR էր: Ստյոպա ջան ապրես, որ ներողություն ես խնդրում, բայց ես էլ դեմ եմ,-դեմ եմ նման անբարո արձագանքներին, և որպես տղամարդ ասում եմ, ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ՆՄԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՃԳՏԱԳՈՐԾԵՍ ՑԱՆԿԱՑԱԾ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ: Մեր աղջիկների շուրթերից շատ եմ լսել "հոգեկան հիվանդ" արտահայտությունը, բայց դա իրականում ուղղված է ոչ թե իրապես խնդիր ունեցողներին, այլ այն տղաներին ովքեր իրենք "քյառթու" վարքով շատ անհաճելի իրավիճակ են ստեղծում աղջիկների համար: Իհարկե գեղեցիկ սեռը կարող է լինել ավելի համբերատար, մի քիչ էլ ներողամիտ տղաների նկատմամբ, բայց նաև հասկանում եմ նրանց զայրութը, մանավանդ կոնչիտայական իրականության նկատմամբ: Հավատացեք, դա նաև կանանց արժանապատվության խնդիրն է և հանգիստ կվերաբերվեմ նրանց ագրեսիվ պոռթկումներին:

 

Արտեմ Շահբազյան