Միսակ Մանուշյանի անվան պուրակի բացումը Երեւանում ինձ շատ ուրախացրեց, որովհետեւ Մուշանյանը իր գործունեությամբ արժանի է իր հայրենիքում հիշվել ու հարգանքի արժանանալ:
Իսկապես չեմ կարողանում հասկանալ ու տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ի՞նչ նկատառումներից ելնելով էին մարդիկ գնացել պուրակ ու ի՞նչ էին ուզում:
Հայաստանում ու Երեւանում հազարավոր փողոցներ ու պուրակներ անվանումներ են ստանում ու ստացել են, այդ բոլոր անվանումները տալուց առաջ պետք ա հանրաքվե անե՞ն, մի՞թե կարելի այդքան պարզ մտածել ու սեփական ամբիցիանները հրամցնել բոլորին ու դրանով շղարշ գցել Մանուշյանի վրա:
Հ.Գ. Սակայն այս ամենը չի արդարացնում ոստիկանության գործունեությունը այդ օրը պուրակում: Նորից ու նորից նրանք ապացուցեին իրենց հանցագործ ու քրեածին լինելը, եւ հասրակությունը անկախ որոշ տարաձայնություններից՝ պետք է արձագանքի ու միավորման քայլեր մշակի:
Գուրգեն Ասատրյան