Վրացիներին ծաղրում ենք, ասում որ նրանք բիզնես անել չգիտեն, բայց իրականում պարզում ենք,որ աշխարհի ցանկացած կետ ինքնաթիռով թռչելու համար նախընտրում ենք թռչել Թբիլիսիի օդանավակայանից' բնականաբար տոմսերի գների համեմատաբար մատչելիության պատճառով; Դե խոսքս չի վերաբերվում պետ բյուջեի, այսինքն հարկատուներիս հաշվին թռչողներին,որոնք օգտվում են մեր օդանավակայանից; Սա էլ մեր նախկին, ինչու չէ ներկա իշխանությունների քայլ առաջն էր; Այս ամենը զավեշտալի է;
Զավեշտ է նաև այն,որ իշխող ուժը բացահայտ ներկա իշխանություններին ազատություն տվեց բյուջեն ու մեզ կթելու հարցում; Նորմալ երկրներում անտաղանդ տեխնոպարկերի, գերթանկ ու չաշխատող բիոզուգարանների, կովի պտուկները գոլ ջրով լվալու խորհուրդների համար ահռելի գումարներ փոշիացնելու ու էլի շատ ու շատ մեղքերի համար մեղավորները ամենաքիչը կգամվեին անարգանքի սյունին, ու հաստատ կդատապարտվեին; Իսկ այսօր մենք առոք փառոք ճանապարհել ենք տնտեսագիտության գիգանտին; Ինչ որ մեկը այսօր հարցնում է նրան, թե ինչի համար նա կործանեց մեր տնտեսությունը?; Իհարկե չի հարցնում; Հարցնելիս էլ նա լավագույն դեպքում սեթևեթելով կարող է պատասխանել' գնացեք նորերին հարցրեք, ես արդեն գործազուրկ եմ ու անմեղ;
Նույն այս տրամաբանությամբ 40 տարի անց ներկաներից,որ մեկը հանձ կառնի պատասխանել հետևյալ հարցին' ինչ եղան մեր կամավոր բայց պարտադրված կենսաթոշակային պահումները?; ՈՒմ եք գտնելու,որ այս հարցին պատասխանի?; Վեց տարվա ամենամեծ մեղսագործը, դեռ կենդանության օրոք, իր վրայից գցեց թալանածի համար պատասխանատվությունը ; Այսօրվա ծերունի գվարդիայի մեռելներն են մեզ պատասխանելու, թե երիտասարդ կարերիսները??? Ընդամենը երեք-չորս ամսվա պահումները վերադարձնել չկարողացող իշխանությունը ում <համապատասխան վայրով> է պատրաստվում հետ տալ տարիների ընթացքում պարտադիր կուտակվածը???

 

 

Գարիկ Պետրոսյան