Մենք չպետք է համեստություն ցուցաբերենք ինչ-որ լղոզված ու ստրուկի կարգավիճակում ապրող մարդկանց կողքին, իշխանությանը դուր գալու համար... այն ամենից հետո, ինչ արել են այդ մարդիկ, դա արդեն ոչ թվերով կարող ես հաշվել, ոչ էլ նժարի թաթերին կարող ես դնել: Դուրս եկեք ձեր ափերից ու սթափ գնահատեք իրավիճակը, որովհետև օր օրի կործանվում է հայրենիքը, իսկ կործանողը ոչ միայն իշխանությունն է, որ ինչ ուզում անում է, այլ նաև մենք, որ ինչ տալիս են, մենք մեզ դուր գալու համար ուտում ենք... համբերությունն էլ չափ ունի, երբ չափն անցում է անունը էլ համբերություն չի, այլ ձեռք ես բերում խելոք-ի անուն, իսկ դուք կարծում եմ գիտեք, որ էշն էլ է խելոք, ում մինչև չես լծում, չի շարժվում... բայց մառազմ է, երբ ժողովրդին էս էլ արդեն քանի տարի է լծում են, բայց տեղներից շարժվող չկա, որովհետև մենք ինչ-որ սպասում ենք <<առաջնորդի>> ով կգա, կասի ու մենք էլ խելոք կշարժվենք <<առաջնորդի>> հետևից ու հետո, չստացվելու դեպքում՝ կքարկոծենք... ինքնաբուխ. ու սեփական գաղափար է պետք, որ պետք է գործի դնել... մերժելով նախորդ սխալները...

 

 

Արթուր Հայրապետյան