1. Պետք է թեթևացնել հարկային բեռը, բայց հարստացնել հարկահավաքությունը՝ զրոյականի հասցնելով ստվերը:
2. Պետք է հորդորել կամ ստիպել բանկերին լոմբարդային ընկերություններից վերածվել բիզնեսը իրականում ֆինանսավորող բանկային գործիքների:
3. Պետությունը պետք է որակյալ խորհրդատվություն ապահովի բիզնես շրջանակներին հեռանկարային ոլորտներում ճիշտ ներդրումներ կատարելու առումով:
4. Հասարակության շրջանում պետք է բարձրացնել բիզնեսմենի վարկանիշը՝ խրախուսելով այն գործարարներին, ովքեր նպաստում են տեղական արտադրության զարգացմանն ու ձևավորում բիզնես միջավայր (երբ որևէ մեծ դերասան կամ արտիստ է մահանում, նրան հուղարկավորում են պանթեոնում, նրա անունով Երևանում փողոցներ են անվանակոչում: Նման կերպ պետք է վարվել նաև Հրանտ Վարդանյանի կալիբրի գործարարների հետ, քանզի երկիրը վեր են հանում և զարգացնում հենց նրա պես մարդիկ)
5. Պետությունը պետք է արմատապես կանգնի տեղական արտադրողի կողքին՝ ամեն կերպ աջակցելով տեղական արտադրողին:
Հովիկ Ավբրահամյանի կառավարությունը օր առաջ պետք է այս հինգ կետերն իրականություն դարձնի, եթե ցանկանում է Հայաստանում բիզնեսը զարգանա՝ առավելևս, որ նա իր կառավարությունում ունի այնպիսի որակյալ կադրեր, ովքեր կարող են դա իրագործել:
Հ.Գ. Ես չեմ փոքրացնում մեր հասարակության ներսում մեծ դերասանի, մեծ արտիստի, մեծ մտավորականի դերն ու կարևորությունը, բայց ոչինչի չի լինի և ոչինչ չի զարգանա, եթե չունենանք առողջ և հզոր բիզնես միջավայր: Իսկ դրա համար պետք է խրախուսել և հարգել գործարարին:
Մենուա Հարությունյան