Հարաբերությունների կայունությունը հաճախ կախված է զույգերի ընտանեկան կյանքին պատրաստ լինելուց: Ուրեմն, ինչպես հասկանալ՝ պատրա՞ստ է արդյոք ամուսնության այն տղամարդը, որի հետ Դուք հանդիպում եք: Առաջին հերթին կարևոր նշանակություն ունեն դրդապատճառները: Օրինակ, որոշ տղամարդիկ ամուսնանում են ծնողական խնամակալությունից փախչելու համար: Բավականին տրամաբանական է, որ նման ամուսնությունը կարող է ամուսնալուծությամբ ավարտվել:
Հաջորդ պատճառը՝ «բոլորն ամուսնանում են, ես էլ կամուսնանամ»: Նման ուղղվածությունը դեպի հասարակական կարծիք առավել վառ է արտահայտված կանանց մոտ, սակայն հանդիպում է նաև ուժեղ սեռի ներկայացուցիչների մեջ:
Եվս մի պատճառ է կնոջ չծրագրված հղիությունը և իրեն «տղամարդավարի» պահելու ցանկությունը: Թվարկած այս պատճառները խոսում են լիարժեք պատրաստակամության բացակայության մասին:
Ընտանիք կազմելու ամենաարժեքավոր դրդապատճառը սերն է: Տղամարդուն չի կարելի ամուսնությանը պատրաստ համարել նաև այն ժամանակ, եթե նրա մոտ չեն ձևավորվել ապագա ընտանիքի մասին հստակ պատկերացումներ և ըմբռնում, թե ինչու է նա ամուսնանում, ինչ է ակնկալում ընտանիքից և ինչպիսի հարաբերություններ է ցանկանում կառուցել: Հաճախ նրանց մոտ նման պատկերացումները կազմվում են ավելի ուշ, քան նույն տարիքի կանանց մոտ:
Պատրաստակամությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու բաղադրիչների՝ հուզական և իմացական:
Հուզականը ցանկությունն ու հուզական տրամադրվածությունն է: Եթե տղամարդը մտածում է ընտանիքի մասին, ցանկանում է այն ստեղծել, ուրախ է այդ իրադարձությանը, դրականորեն է ընդունում ամուսնական կյանքը, անգամ միայն հեռանկարում, ապա դա հսկայական նշանակություն ունի:
Իմացականը ամուսնության, ընտանեկան կյանքի մասին որոշակի գիտելիքներն են: Նման գիտելիքների թվին են պատկանում ընտանեկան ճգնաժամերի, կնոջ և տղամարդու հոգեբանության առանձնահատկությունների, ընտանեկան կյանքում ի հայտ եկող հնարավոր խնդիրների մասին գիտելիքները: Պատրաստակամության այս տեսակի մեջ է մտնում նաև սեփական անձի ճանաչումը, հարաբերություններում սեփական ցանկությունների և պահանջմունքների գիտակցումն, ինչպես նաև տարատեսակ հարցերի քննարկման ու կոնֆլիկտների լուծման ունակությունը:
Ամուսնությանը պատրաստ տղամարդը պատրաստ է կնոջ հետ քննարկել ապագայի համատեղ ծրագրերը: Այդ պատճառով, եթե ընտանիք կազմելու ձեր ցանկությունը համընկնում է, անհրաժեշտ է քննարկել կենցաղային հարցերը, փոխադարձ պարտավորությունները, ֆինանսական հարցերը, երեխաների ծնունդը և այլն: Մի խոսքով՝ այն ամենն, ինչը կարևոր է ձեզ համար և ինչում կարող են տարաձայնություններ առաջանալ: Ահա որոշ թեմաներ, որոնց քննարկումը վկայում է հասունության և ամուսնությանը պատրաստ լինելու մասին:
Ընտանեկան բյուջե: Այստեղ չկան հասկացություններ այն մասին, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ: Յուրաքանչյուր ընտանիքում ամեն ինչ շատ անհատական է: Մեծ դեր է խաղում երեխաների առկայությունը, ընտանեկան այլ պարտականությունների բաշխումը, ինչպիսիք են՝ մաքրությունը, սննդի պատրաստումը և այլն: Այս հարցերին խելամիտ մոտեցումը, դրանք քննարկելու ցանկությունը ամուսնությանը պատրաստ լինելու նախանշաններից մեկն է: Իսկ այն սխեման, որին զույգը կհանգի քննարկման ընթացքում, կարող է տարբեր լինել: Օրինակ, գումար տուն բերել և կենցաղով զբաղվել կարող են ամուսիններից երկուսն էլ, բայց կարող է լինել նաև տարբերակ, երբ կինը զբաղվում է միայն տնային գործերով ու երեխաներով, իսկ ամուսինը՝ ֆինանսական ապահովմամբ:
Սեռական նախասիրություններ և բարդություններ: Չլուծված հարցերը կարող են ընտանեկան կոնֆլիկտների առիթ հանդիսանալ, այդ պատճառով դրանց քննարկումն ու լուծումը ցանկալի է սկսել դրանց առաջացման պահից, այլ ոչ թե այն ժամանակ, երբ դրանք արդեն կուտակվել ու խորացել են: Ամուսիններին հաճույք պարգևող սեռական հարաբերություններն ընտանիքում բազմաթիվ ֆունկցիաներ են կատարում՝ համատեղ հանգիստ, լիցքաթափում, միասնություն: Դա սիրո դրսևորումներից մեկն է, ուստի, եթե ամուսինները հակակրանք, ճնշվածություն կամ լարվածություն են զգում միմյանց հանդեպ, ապա դա ազդում է նաև նրանց ընդհանուր հարաբերությունների վրա:
Կոնֆլիկտային իրավիճակներում իրեն ճիշտ պահելու ունակություն: Կոնֆլիկտների կոնստրուկտիվ լուծման ունակությունը նույնպես ամուսնությանն ու երջանիկ ընտանեկան կյանքին պատրաստ լինելու կարևոր բաղադրիչներից է: Բոլորը լսել են այնպիսի միջոցների մասին, ինչպիսիք են «փոխզիջումը» և «զիջումը», սակայն սրանք կոնֆլիկտում ճիշտ վարվելակերպի միակ միջոցները չեն: Մի բան կարելի է հստակ ասել. կոնֆլիկտային իրավիճակում անհրաժեշտ է ճկուն լինել, քանի որ երբեմն փոխզիջումն անգամ բացարձակապես անընդունելի է լինում: Ինչ-որ տեղ կարելի է խուսափել կոնֆլիկտից, ինչ-որ տեղ էլ՝ քոնը պնդել կամ խնդրին ստեղծագործական լուծում տալ:
Ինչպես հասկանալ տղամարդու ամուսնության պատրաստակամությունը
13:57 - 13.Մայիս.2014
Առաջարկում ենք նաև
31/07/14 13:13
Ինչպե՞ս հասկանալ տղամարդու ամուսնության պատրաստակամությունը
08/01/14 23:32
Ինչպես հասկանալ` տղամարդը պատրա՞ստ է ամուսնության, թե ոչ
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
09/07/23 14:07
Ադրբեջանը փոխում է մարտավարությունը` փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին
17/04/23 12:29
Ոստիկանը ատրճանակը դրել է բարձի տակ, «Վեոլլա Ջուր» ընկերության աշխատակիցը այդ զենքով ինքնասպան է եղել. ՔԿ
16/09/21 16:16
«Աստծուն շնորհակալ եմ, որ ՔԵԶ ունեմ». բլոգեր Մաշան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է սիրելին նրան ամուսնության առաջարկություն արել
14/04/20 19:12
Արտակարգ դրության պայմաններում բռնության ռիսկն ավելանում է. ՄԻՊ-ը 13 ահազանգ է ստացել
11/04/20 00:31
Ինչպես հասկանալ տղամարդուն
07/11/19 00:30
Ինչպես պետք է կինն արտահայտի իր սերը տղամարդու նկատմամբ
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան