Թուրքիայի դեսպանին կարող են կանչել Վրաստանի ԱԳՆ՝ բացատրություն տալու: Այդ մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Բանն այն է, որ թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Աբխազիա, որտեղ վերջիններիս մասնակցությամբ կազմակերպվել է Լրագրողների ֆեդերացիայի հավաք: Նշված փաստի առթիվ իր վրդովմունքն է հայտնել Վրաստանի արտգործնախարարությունը, պարզաբանելով, որ իրենք բազմիցս զգուշացրել են թուրքական կողմին՝ զերծ մնալ նման քայլերից, սակայն, ինչպես պարզ է դառնում, վրացիների հորդորն անտեսվել է թուրքերի կողմից, ինչի կապակցությամբ Վրաստանի ԱԳՆ-ն պատրաստվում է հարցը պարզել դեսպանի միջոցով:

 

Ալիկ Յերոյանց