Արդեն 20 տարի է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն... Արդյոք պատերազմում արյան գնով հաղթած ժողովրդի համար սա էր լավագույն ու ընդունելի ելքը? Հաստատապես ոչ! Մտածում եմ՝ միգուցե պետք չէր 1994-ի մայիսին կանգնել, միգուցե պիտի էնքան գնայինք, որ Ադրբեջանն էն օրին հայտնվեր, որ էսօր չկարողանար ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, էլ չեմ ասում մեզ հետ շանտաժի լեզվով խոսալ: Տպավորություն է, որ էս զինադադարն ինչքան երկարաձգվում է, էնքան մեր դիրքերն են նահանջում՝ արտագաղթ, դրան հանգեցնող սոցիալական անբարենպաստ պայմաններ, միջազգային ծանր ու լարված դրություն... Իսկ Ալիևների կլանը նավթահորերի վրա նստած գռփումա իրա ժողովրդին՝ միջազգային հանրության բերանն էլ նավթով ու խավիարով փակում... Արդեն հոգնել եմ էս "Ոչ պատերազմ, Ոչ խաղաղություն" կյանքից...

 

 

Արցախուհի Սիմոնյան