Եվրատեսիլ 2014-ում հաղթած մասնակցի միջոցով Եվրոպայում նորաձև դարձած արտաքին տեսքի ամենաէական առանձնահատկությունը՝ մորուքը, հերթական անգամ գալիս է փաստելու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների, մասնավորապես սիրիական ճգնաժամի արտատարածաշրջանային ազդեցության նոր շրջանակների մասին, այս անգամ մեկ այլ ոլորտի՝ նորաձևության վրա: Արդեն ավելի քան 3 տարի Սիրիայում տղամարդկանց որոշակի խմբերի շրջանում արդիական համարվող արտաքին տեսքի ամենաէական շտրիխն իր ազդեցությունն է ունեցել նաև եվրոպական նորաձևության վրա, ինչի վառ ապացույցը վերոնշյալ երաժշտական մրցույթը հաղթած, նաև իր արտաքին տեսքով Հին մայրցամաքը «գերած» մասնակցի ոճային նրբերանգներն էին՝ համապատասխան նշված անձի որոշակի անորոշություններ պարունակող սեռական պատկանելության:
Արմեն Պետրոսյան