Համադրելով և վերլուծելով վերջին մի քանի օրերի իրադարձությունները՝ կարելի է գալ էն եզրակացության, որ Արցախի շուրջ զարգացող գործընթացները շատ ավելի խորքային ու բազմազան են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն այսբերգի երևացող մասն է միայն: Այս հարցում ակտիվություն է ցուցաբերում ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը և եվրոպական ևս մի քանի երկիր (Ադրբեջանի մասին, բնականաբար, լռում եմ):
Ակնհայտ է, որ ներկայումս մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական հիմքի վրա հենված հակաարցախյան (կարդա հակառուսական) դաշինքի ձևավորման շատ վտանգավոր փուլում: Եթե հարցին էս տեսակետից մոտենանք, ապա մեր ԱԳՆ լռությունը կարող է և շատ հիմնավորված լինել: Կարծում եմ, այն կոմպենսացվում է տարբեր հարթակներում ակտիվ աշխատանքով: Էսօր կփորձեմ էս ամեն ինչի մասին նյութ պատրաստել: Իսկ հիմա դեռ հորդորում եմ ավելի հանդուրժող և խորիմաստ գտնվել. մի երկու սուր բառ լսելու մեր ցանկությամբ հանկարծ չվնասենք շատ ավելի մեծ կարևորություն ունեցող գործին:
Հրանտ Մելիք-Շահնազարյան