Արեւմտյան եւ ռուսական արժեհամակարգերի ակնհայտ տարբերություններից մեկն էլ էն ա, որ արեւմտյան երկրների դեսպանները էսքան ժամանակ իրենց թույլ չեն տվել
բացահայտ հայտարարել, թե ինչ մեթոդներով պայքարեն այն կազմակերպությունների դեմ որոնք սեպ են խրում հայ- եվրոպական, կամ հայ- ամերիկյան հարաբերությունների մեջ ( ի դեպ նման կազմակերպությունների պակաս ՀՀ-ում չկա): Մինչդեռ ռուս դիվանագետներն արդեն որերորդ անգամ իրենց իրավունք են վերապահում ցինիկ խորհուրդներով խցկվել Հայստանի ներքին գործերի մեջ:
Հ.Գ. Ու կարծում եմ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը իզուրա անհանգստանում ու հայտարարում, որ Ռուսաստանը պետք է ավելի շատ մտածի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Որքան գիտեմ, Հայաստանում առավոտից երեկո տեղեկատվական աղբ տարածող ռուսական հեռուստալիքների պակաս չկա:

 

 

Մկրտիչ Իսրաելյան