Ես կոչ եմ արել բոլոր ծանոթներիս, ընկերներիս քվեարկել «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի օգտին: Բարեբախտաբար «դրսում» ապրելը մի առավելություն ունի՝ կարող եմ քվեարկել Հայաստանի օգտին: Ճիշտ է, Հայաստանցիները քվեարկելու իրավունք չունեն, բայց յուրաքանչյուրը գոնե մեկ ծանոթ կամ բարեկամ ունի Հայաստանից դուրս: Եկեք մեր ձայնը տանք մեր հայրենակցին, աջակցենք հաղթանակում Արամին, որպեսզի մյուս տարի Եվրատեսիլը անցկացվի հաղթողի երկրում՝ Հայաստանում ...
Սերժ Կանայան