Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ սկսված քննարկումները նոր մտորումների առաիթ դարձան: Հիմա մտածում եմ, որ թերևս իմաստ ունի մի արձանախմբային պուրակ ունենալ՝ ՛՛Ինչպիսին չպետք է լինել՛՛ անունով: Ես սկսում եմ թվարկել շարքը այն մարդկանց անունների, ովքեր ճակատագրական բացասական դեր են խաղացել Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում: Դրանք տարբեր ծավալի ազդեցություններ են: Քանդակագործի խնդիրը պետք է լինի այդ մարդկանց ներկայացնել իրենց բացասական կերպարներում: Այդ մարդիկ թե հայերից են, թե՝ ՛՛ուրիշներից՛՛,-թուրք, ռուս, պարսիկ, քուրդ, գուցե նույնիսկ՝ հայ կամ հույն,-բյուզանդացի: Դրանք կարող են վաղ միջնադարից լինել՝ ընդհուպ մինչև առնվազն հիսուն տարի առաջ մահացածները /հիսուն տարին, կարծում եմ, բավական ժամանակ է, որպեսզի մարդու վարքը դիտվի ժամանակի մեջ/: Առաջարկում եմ չափանիշներ, դրանք կարելի է համալրել կամ դրանց կարելի է առարկել,-կոնկրետ բացասական ազդեցության արարքի վկայություններ, որոնք վերլուծաբանների կողմից հիմնավոր առարկություններ չունեն; հիմնավորելու համար հղում չանել քաղաքականացված ակադեմիական պատմագրությանը;
Ես սկսում եմ նախնական ցանկը, և խնդրում եմ այն շարունակել՝ հիմնավորումներով: Նախապես դեմ եմ Վասակ Սյունեցուն այս ցանկը գլխավորող դնելուն, բավական փաստարկված առարկություններ կան:
-Պետրոս Գետադարձ կաթողիկոս,-բագրատունյաց հարստությունը և Անի քաղաքը հանձնեց բյուզանդացիներին: Դրանից հետո եղած քաղաքական զարգացումները ոչնչով չփաստեցին այդ քայլի արդարացվածությունը;
Նադիր Շահ,-Արևելյան Հայաստանի բնակչության տեղահանողը;
-Սուլթան Համիդ - Արևմտյան Հայաստանի հայության բնաջնջման նախաձեռնողը;
-Թալիաթ, Էնվեր, Ջամալ եռյակը, - հայոց Ցեղասպանության հիմնական գաղափարակիրները և իրականացնողները;
-Լենին, Ստալին, Բերիա /ավելի փոքր ծավալով՝ գնալով փոքրացող Շահումյան, Միկոյան, Մուղդուսի: Սրանց վերաբերյալ փաստարկներ կբերեմ հաջորդիվ/;
Հրանուշ Խառատյան