Ադրբեջանում հրապարակվել է <Transparency International> միջազգային կազմակերպության զեկույցը, որտեղ ամենախիստ քննադատության է ենթարկվում Ադրբեջանի խորհրդարանը՝ կառույցը ներկայացնելով որպես կոռուպցիոն գործողությունների կենտրոն... Եվ արդեն իսկ հավանական է, որ շուտով Ադրբեջանում այլ միջազգային կազմակերպությունների մասնաճյուղերի օրինակով կփակվի նաև այդ կազմակերպության մասնաճյուղը... Կարելի է նկատել նաև, որ արդեն սկսվել է ԵԱՀԿ Միսնկի խմբին քննադատելու Ադրբեջանի իշխանությունների նոր չափաբաժինը... Մասնավորապես Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը դժգոհել է, որ Մինսկի խմբի համանախագահները ԼՂՀ-ն փորձում են ներկայացնել հակամարտող կողմ...
Այսքանից կարելի է եզրակացնել, որ այն, ինչ չի բխում ադրբեջանական կողմի շահերից, այդ երկրում փորձում են ներկայացնել որպես <զարմանալի անարդարություն>... Ընդ որում ադրբեջանցի քաղաքագետները և քաղաքական գործիչները վերջին շրջանում չեն դադարում զարմանալ տարբեր քաղաքական գործընթացներ մեկնաբանելիս...

 

Մուշեղ Խուդավերդյան