Պատերազմի վտանգը Ուկրաինայում գնալով ուժեղանում է: Մայիսին սպասվող հանրաքվեի և ընտրությունների նախօրեին Ուկրաինան աստիճանաբար կորցնում է արևելյան շրջանները: Հատկապես վերահսկողությունը գրեթե ամբողջովին կորցրել է Սլավյանսկի, Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի նկատմամբ: Եթե անջատվեն նաև առնվազն Զապորոժիեյի և Խերսոնի վարչական տարածքները, ապա Ռուսաստանի Դաշնությունը անմիջական, ուղղակի կապ կունենա Ղրիմի հետ: Իսկ հետագայում Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի և Օդեսայի շրջաններում իրադրության ապակայունացման դեպքում Ուկրաինայի շուրջ 1/3-ը Ռուսաստանին միանալու մեծ հնարավորություն կունենա:Մնում է Արևմտյան Ուկրաինայի և այլ տարածքների նկատմամբ իրենց պահանջները ներկայացնեն Լեհաստանը, Ռումինյան, Հունգարիան' որը չի բացառվում, և ամեն ինչ տեղը կնկնի…
Ահա թե ինչի է տանում արկածախնդրությունն ու անհեռատես քաղաքականությունը: Այդ թվում ինչու չէ նաև ԱՄՆ-ի և Եվրամիության չարդարացված ինքնավստահությունն ու իրականությունից կտրվածությունը, հապճեպությունն ու Ռուսաստանի գործոնն անտեսելը:
Իհարկե Ուկրաինայի հեղաշրջում իրականացրած ղեկավարները չեն հաշտվի այդ ամենի հետ և կփորձեն արևմտյան տերությունների թողտվությամբ, բոլոր հնարավոր միջոցներով' նույնիսկ խաղաղ բնակչության նկատմամբ զենք և ռազմական տեխնիկա կիրառելով, մարդկային զոհերի գնով հասնել հաղթանակի: Հարձակումը հավանաբար կտանի հնարավոր պատերազմի, իսկ այս'ներկա իրավիճակում անգամ, հարցականի տակ է դրվում ընտրությունների անցկացումն ու նրա օրինականությունը: Ինչևէ, ես չեմ զարմանա եթե ընտրություններն անցկացվեն նույնիսկ առանց այդ տարածքների մասնակցության, առանց այս հակամարտությունը, այդ շրջանների բնակիչների ցանկությունը հաշվի առնելու: Չեմ բացառում, որ նույնիսկ նկարեն թվերը և արևմտյան դիտորդներով, Եվրամիության երկրների ղեկավարների, բրյուսելյան պաշտոնյաների նախաձեռնությամբ, լուռ համաձայնությամբ և հավանությամբ այն համարեն լեգիտիմ և օրինական…
Բնականաբար կստեղծվի նոր ճգնաժամային իրավիճակ, նոր վտանգավոր իրադրություն, կրկին հղի պատերազմի, առճակատման ու հնարավոր մասնատման հեռանկարով…
Ռոբերտ Մելքոնյան