Ինչ ենք «շահել» հասմիկ պողոսյանի վերանշանակումով.
1. Գառնիի տաճարի մոտ ՎԵՐՋԱՊԵՍ կկառուցվի քյաբաբնոց և ամեն տարի միլիարդավոր տուրիստներ կգան ճաշակելու Գառնիի Սուրիկի լավաշով քյաբաբի անմահական համը' «Հասոյի մոտ» օբյեկտում
2. առաջիկա 4-5 տարիներին Հայաստանի բոլոր պետական տոներին մշակութապես կզարգանանք ըմբոշխնելով նունե եսային 55 միլիոնանոց համերգները
3. Նոյի թվի փտած ու կռիսանոց դարձած փակ շուկա-մուկաներին և Զվարթնոց-մվարթնեցները կամ կքանդվեն ու տեղը նորմալ ու գերժամանակակից գիշերային ակումբ-կազինոներ կկառուցվեն, կամ էլ գոնե կվերակառուցվեն ու կդառնան մարդավարի առևտրի կենտրոններ
4. Հայաստանը կունենա նոր հիմն' խոսքերը սպիտակցի հայկոյի և երաժշտությունը թաթուլի
5. արման բարդումյանի ծննդյան օրն ամեն տարի մեծ շուքով կնշվի մշակույթի նախարարության կողմից
6. կոնսերվատորիայում վերջապես կփակվեն հետամնաց ջութակ-մութակների և օպերային երաժշտության ու տոեսիմինչ բաժիններն ու այդ տարածքները կհանձնվեն ռաբիզի ֆակուլտետին
7. Նախկին լենինի արձանի տեղում կկանգնեցվի արմենչիկի արձանը
8. լիլիթ հովհաննիսյանն ու լիլիթ կարապետյանը կստանան ժողովրդական, համաազգային արտիստների, երգիչներ ու այլ կոչումներ
9. թատերական ինստիտուտը կվերանվանվի քիմ քարդաշյանի անունով
10. մշակույթ և հակամշակույթ բառերը պաշտոնապես կհայտարարվեն հոմանիշներ
Արման Հայրապետյան