Ասեմ, որ արդեն մի քանի տարի է ինչ ապրիլի 24-ին չեմ բարձրանում Ծիծեռնակաբերդ, սակայն երբեմն մեկ ուրիշ օր գնում եմ այնտեղ: Դա իմ բողոքի ակցիան է ընդդեմ այդ օրը այնտեղ տեղի ունեցող բոլոր մինուսների՝ արևածաղիկ չրթելու, քայլելու ուղղությամբ զիբիլանոց սարքելու, տխուր նվագի ներքո այլ հարցեր բարձրաձայնելու ու նաև ծիծաղելու, նույնիսկ հուշակոթողի մոտ հերթ պահել չկարողանալու և այլն և այլն: Բայց հիմնականը ցեղասպանված ազգին պատկանելու զգացումի դեմ բողոքն է: Ես չեմ ցանկանում ապրել այդ խարանով, ես ուզում եմ լինել հզոր ազգի զավակ, և դրան հասնելուց հետո հանցագործից հատուցում պահանջել ցեղասպանության համար:
Վախթանգ Սիրադեղյան