Երեկ ՌԴ նախագահը հերթական ուղերձը հղեց Արևմուտքին, որին անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել: Վլադիմիր Պուտինը, զլմ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այդ երկրի արևքելում ծայր առած ճգնաժամին և առհասարակ Ուկրաինական հակամարտությանը: Վերլուծելով ներկա պայմանները' վերջինիս եկել է այն համոզմանը, որ իրենք ժամանակին ճիշտ են արել, որ զորք են մտցրել Ղրիմ, քանի որ հակառակ դեպքում ղրիմիցիները չէին կարողան ազատորեն օգտվել իրենց կամաարտահայտման իրավունքից: Պուտինի ասելով' Ղրիմը կհատյնվեր նույն այն վիճակում, որում որ հայտնվել է այժմ Ուկրաինայի արևելքը:
Տեսեք, բանն այն է, որ Դոնեցքի Ժողովրդական Հանրապետությունը որոշում է կայացրել մայիսի 11-ին անցկացնել համաժողովրդական հանրաքվե, որը պետք է որոշի այդ տարածքում ապրող մարդկանց և տվյալ շրջանի, որն իրենք արդեն կոչում են հանրապետություն, հետագա կարգավիճակի հարցը: Էլ չեմ ասում, որ Դոնեցքում ավելի հեռուն գնացող ծրագրեր կան, ըստ որոնց հանրաքվեի արդյունքներից կախված հետագայում կարող է ձևավորվել «Նովոռոսիայի Դաշնային Հանրապետություն»: Տվյալ դաշնությունը պետք է տեսականորեն ներառի իր մեջ երկրի ամբողջ հարավն ու արևելքը:
Ասած այն է, որ ներկայումս չի բացառվում, որ Պուտինն ակնարկում է, որ կարող է այս անգամ ևս զորք մտցնել Ուկրաինայի ապստամբած շրջաններ և այսպես ասած «ապահովել այդ տարածքներում բնակվող ժողովրդի իրավունքները, ներառյալ կամաարտահայտման իրավունքը:» Ինչպես որ սզբում նշեցի կարծում եմ Պուտինի խոսքերին անհրաժեշտ է շատ մեծ ուշադրությամբ հետևել: Ի վորջո սա արդեն առաջին անգամը չէ, երբ Պուտինի մտքերն ու անուղղակի, ինչպես նաև ուղղակի ուղերձները իրականություն են դառնում Ուկրաինական հակամարտության համատեքստում:
Այլ կերպ ասած ռուսներն ամեն րոպե կարող ենք ներխուժել Ուկրաինա:
Հայկ Թամրազյան