Ուկրաինան անցավ ռուբիկոնը, ռուսակաբ բանակն էլ՝ ռուս-ուկրաինական սահմանը: Սլավյանսկում այսօր կրկին արյունահեղություն եղավ, բայց այս անգամ ռեժիմը արդեն գործի դրեց բանակը: Ուկրաինայից եկաղ հակասական լուրերի համաձայն, Սլավյանսկի մատույցներում հիմա թեժ մարտեր են ընթանում տեղի աշխարհազորի ու Ուկրաիանական բանակի ստորաբաժանումների միջև, իսկ անցակետերից մի քանիսն արդեն մի քանի անգամ ձեռքից-ձեռք են անցել: Հաղորդվում է բազմաթիվ զոհերի մասին երկու կողմերից:
Միևնույն ժամանակ, հենց նոր կարդացի, որ դեպի ուկրաինա տանող ռուսական սահմանամերձ մայրուղիների վրա զորքերի մեծ շարասյուններ են տեսել, որոնք արագ առաջանում են դեպի Ուկրաինա:
Դե ի՞նչ, կարծես թե արևմտամետ ռեժիմը աննցավ անդառնալիության կետը ու չլսելով Ռուսաստանի հորդորները, որոշեց զենքի ուժով ճզմել Հարավ-Արևմուտքին, իսկ ռուսներն էլ ոնց որ թե կրկին անգամ բլեֆ չէին անում ու հիմա զորքերը կմտցնեն: Ողջ հարցը նրանում է, թե որքան կառաջանան...

 

 

Անդրանիկ Իսահակյան