Ամիսներ առաջ սոցապ նախարարը լուրջ դեմքով կառավարության նիստին առաջարկում էր ընդունել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, իսկ այսօր նույն նախարարը' նույն լուրջ դեմքի արտահայտությամբ առաջարկում է հանել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:
Ես էլ առաջարկում եմ սկզբունքներ չունեցող կամ մեր հասարակությանը փորձադաշտ համարող նախարարներին հեռացնել իրենց պաշտոններից: Պետական պաշտոնյան նախ և առաջ պետք է պատասխանատվության զգացում և սեփական առաջարկներում գոնե ինքը համոզմունք ունենա: Հետաքրքրականն այն է, որ մեր պաշտոնյաների մեջ չկա մեկը, ով կհայտարարի, քանի որ վարչապետ է փոխվել' կառավարության ծրագիր է փոխվում, ապա դա դեմ իր սկզբունքներին և պատկերացումներին և ինքը պատրաստվում է հրաժարական տալ: Բոլորն իրենց աթոռներից կառչած սպասում են, որ միգուցե իրենց բախտը կբերի և կշարունակեն պաշտոնավարել:
Մեր պետության ամենամեծ ողբերգություններից մեկը ԵՍ չունեցող, տեսակետ չունեցող և տեսլական չունեցող պաշտոնյաներն են:
Հ.Գ. Ի դեպ, մեքենաների շքեղության հարկի կասեցումը շատ ողջունելի քայլ է, և կարծում եմ, որ կառավարությունը ճիշտ կանի, եթե այդ մոտեցումը վերանայի:

 

Մենուա Հարությունյան