Սիրելի՛ հայրենակիցներ,
Սույն թվականի ապրիլի 18-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ականատես դարձա բավականին <<հետաքրքիր>> դատի: Նման դատի ես դեռ ականատես չէի եղել. կինը՝ Հասմիկ Խաչատրյանը, դատի է տալիս ամուսնուն՝ Սարգիս Հակոբյանին, իրեն ապտակելու համար (պատճառը այն էր, որ Սարգիսը նկատել էր, թե ինչպես է Հասմիկը դաժանաբար ծեծի ենթարկում իրենց երեխային):
Հասմիկ Խաչատրյաը հովանավորվում է Թուֆենկյան կենտրոնի կողմից և իբր, տուժած կնոջը <<պաշտպանելու պատրվակով>>, տվյալ կենտրոնից դատին մասնակցելու համար եկել էին մի խումբ կանայք: Նրանք <<լվացել>> էին Հասմիկ Խաչատրյանի ուղեղը, և ակնհայտ երևում էր, որ նիստի ընթացքում ոչ թե Հասմիկն է խոսում, այլ գենդերային հավասարություն քարոզող կազմակերպությունը: Նրանք քարոզում էին գենդերային հավասարություն և պնդում էին, որպեսզի փեսան <<նստի>> : Նրանք հանուն արտասահմանյան գրանդների պատրաստ են ոչ միայն այս ընտանիքը քանդել, այլ նաև մեր ազգի մնացած բոլոր ընտանիքները:
Գենդերային հավասարություն քարոզող այս կանաց մասին չեմ ցանկանում խոսել. միայն կասեմ այն, որ ԴՐԱՆՑ հագուկապից ամենը պարզ էր և նրանք հայ կին կոչվելու իրավունք չունեն:
Եթե հանկարծ դատարանը որոշի, որ Սարգիս Հակոբյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության , ապա սա ոչ միայն տվյալ ընտանիքի դժբախտությունն է, այլ նաև ողջ հայ ազգի, քանի որ այս նույն օրինակով կքանդվեն մեր բոլոր ընտանիքները:
Դիմում եմ ՀՀ նախագահին, վարչապետին և մնացած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին,
Ձեռնարկեք համապատասխան քայլեր, որպեսզի արգելվեն գենդերային քարոզչությունները: Սրանց պատճառով կորցնում ենք մեր ազգի մենտալիտետը:
Ռոբերտ Ահարոնյան