1Ինչու Լիբիայի դեպքում Ռուսաստանն ու Չինաստանը վետո չ կիրառեցին ՄԱԿ ում,իսկ Սիրիայի դեպքում կիրառեցին?: 2 Ինչու Քադդաֆիի ռեժիմը բախվելով նույն հակառակորդների հովանավորյալ ուժերի դեմ մի քանի ամիս հետո սպանվեց,իսկ Բաշար Ասսադը այսքան դիմացավ և նույնիսկ արդեն գնում է հաղթանակի?: Պատասխան 1.Լիբիայի առաջնորդ Մուամար քադդաֆին չնայած իր երկրում ստեղծած դրախտային կենսապայմաններին արյունռուշտ և ինքնասիրահարված մարդ էր:Նա վերջի տարիներին իրեն համարում էր նոր Մուհամեդ և Հիսուս Քրիստոս:Նրա բերանից ելած խոսքը մոտ 40 տարի օրենք էր,որի պատճառով նա կտրվել էր իրականությունից և վերջին ստադիայի նարցիսիզմով էր սկսել տառապել:90ականների սկզբին նա Բենգազի քաղաքում սկսված խռովությունները ճնշելուց հետո սարսափելի բան արեց.սպանեց Տրիպոլիի բանտում ազատազրկված 1200 բենգազիացիների:Ի դեպ արևմուտքի սցենարով սկսված ապստամբությունը ,որ սկսեց Բենգազիում հենց սպանվածների հարազատները սկսեցին:Նա հայտարարեց,որ բենգազիացիները կեղտոտ առնետներ են և նա բոլոր Բենգազիացիներին սատկացնելու է,իսկ քաղաքը հողին հավասարեցնելու.ոչ թե բենգազիացի ապստամբներին այլ,բոլոր բենգազիացիներին:Նա ռմբակոծում էր խաղաղ ցույցերը:Մի խոսքով դե արի ու Ռուսաստան ջան Չինաստանի հետ վետո կիրառիր մի մարդու համար,ով իր ազգին բամբակի մեջ է պահում,բայց մոլագար մարդասպանի հատկություններով է օժտված,իսկ ի լուր աշխարհի հայտարարում է,որ մի ամբողջ քաղաք է ոչնչացնելու:Իսկ Սիրիայի հարցում համարձակորեն կիրառվեց վետո,որովհետև Բաշար Ասսադը հավասարակշռված և խելացի առաջնորդ է:Նա չեր ավիահարվածներ հասցնում ցուցարարներին:Սիրիական բանակը նույնիսկ զինված ապստամբության ժամանակ չեր կիրառում ավիացիա և հրետանի մինչև ապստամբների և ահաբեկիչների հարձակումը Դամասկոսի վրա2012թվակյանին:Նա բռնված ապստամբներին ոչ միայն չեր ենթարկում զանգվածային մահապատիժների այլ մասսայաբար համաներումով բաց էր թողնում ծանր հանցանքներ չ գործածներին: 2Լիբիայում ձևավորված ազգ չկար,կային ցեղամբեր,որոնք այսքան տարի ձևական էին խաղում միասնական ազգի դերը:Քադդաֆիին չ հաջողվեց նստակյաց դարձնելուց հետո բեդվինական ցեղախմբերին դարձնել միասնական ազգ:Նա այդպես էլ իր Սիրթ ցեղամբից բացի մնացյալների սերն ու համակրանքը չ շահեց և իր իսկ ազգաբնակչության դեմ պայքարում ստիպված էր Նիգերիայից վարձկաններ բերել:Իսկ Ասսադը իր ժողովրդի մեծամասնության սերն է վայելում:Նրան անգամ սկսել են սիրել և որպես փրկիչ ընդունել հենց սուննիները,որոնք ել սկսեցին այս ամենը,որովհետև տեսան ինչէ նշանակում,երբ սուննի ծայրահեղականներն են սկսում իշխել:Հավատացեք եթե չլիներ սիրիական ժողովրդի համակրանքն ու սերը վաղուց Ասսադը Քադդաֆիի ճակատագրին կարժանանար:
Տիգրան Մկրտչյան