Հայերենի պետական լեզու լինելու հանգամանքը պետք չի դարձնել մատի փաթաթան: լեզվի մասին օրենքը հստակ սահմանում ա, թե ինչ ա դա ենթադրում ու հաստատ կարող եմ ասել, ոինչ որ հասարակական/մասնավոր քննարկումներին ոչ ոք օրենսդրորեն պարտավոր չի հայերեն խոսալ, եթե դրանք Հայաստանում են անցկացվում:
Իմ առօրիայում կուզեմ հայերեն կխոսեմ, կուզեմ անգլերեն, կուզեմ ռուսերեն, կուզեմ ուդմուրտերեն ու ոչ մի լրագրող կամ ցանկացած այլ ոք չի կարա ինձ դիտողություն անի, որովհետև դա իմ ինքնաարտահայտմման իրավունքն ա: Այլ հարց ա, եթե ես ինչ որ փաստաթուղթ եմ կազմում, կամ պաշտոնական գրագրություն եմ վարում, կամ էլի ինչ որ բան, որտեղ օրենքով պետք ա օգտագործեմ հայերենը, էդ ժամանակ ես չեմ կարա ասեմ ձեր գործը չեմ:
Ու առ հասարակ, թարգեք էլի տեղի-անտեղի հայեցիություն կաչատ անել:

Կից հղումը՝ այստեղ

 

Կոնստանտին Տեր-Նակալյան