Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա հիանալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ որպես ուժեղ ու հմուտ առաջնորդի, որպես հզոր հռետորի, որպես հեռատես ու խելացի քաղաքական գործչի խոսքով:
Վստահ եմ, որ տասնամյակներ հետո, Վլադիմիր Պուտինը համաշխարհային քաղաքական պատմության գրքերում հիշատակվելու է՝ որպես 21-րդ դարի նոր Հիտլեր, ազգային ու պետական քաղաքական գործիչ, իր ժողովրդի ու երկրի արժանի առաջնորդ:
Նրան քննադատում են բոլորը, բայց բոլորն են ընդունում, որ նա այսօր մոլորակի N1 քաղաքական ֆիգուրն է, ով ի զորու է լուծել ցանկացած խնդիր, հաղթել ցանկացածին և իրականացնել Ռուաստանի՝ տարածքային ամբողջականության ազգային նպատակներն ու իղձերը:
Վստահաբար, այն ինչ այսօր անում է ՌԴ նախագահը՝ պատմությունն ու ժամանակը դեռ կգնահատեն, իսկ մարդկությունը՝ երբեք չի մոռանա:

 

Սմբատ Ղահրամանյան