Էս մի քանի շաաբաթվա անդադար լարվածությունը Ուկրաինայում բերել է նրան, որ մարդիկ աստիճանաբար սկսում են վերաբերվել Ուկրաինայի այս կացությանը, որպես մի բնականոն երևույթ ու էլի չի էլ խորանում էս պրոցեսսների խորքային պատճառների միջև: Մասնավորապես, դեռ չեմ հանդիպել վերլուծությունների՝ թե ինչու դժգոհությունների հանկարծ նման պիկային աճ գրանցվեց երկրի Հարավ-Արևելքում ու ո՞րն է այս ամենում Ռուսաստանի իրական մտավախությունն ու շահը:
Եվ շատ իզուր... վստահ եմ, որ այս անգամ հարցը աննեքսիան չէ, որովհետև անկախ նրանից, թե ինչ են քարոզզում Ռուսասկան լրատվամիջոցները, Ուկրաինայի Հարավ-Արևելքը՝ Ղրիմ չէ, բնակչությունն էլ միանշանակ դիրքորոշում չունի Ռուսաստանի կազմի մեջ-մտնել չմտնելու վերաբերյալ: Այո՛, այդ շրջաններում բնակչության մեծ մասը ռուս է կամ էլ ռուսախոս, բայց նրանց ավելի շուտ միավորում է ատելությունն առ զապադենեցներ ու Կիևյան նոր իշխանությունները, քան սերն առ ռուսաստան: Այլ կերպ ասած, միջին ստատիստիկական արևելցին սկզբում մի հատ ջիգյարով քրֆում ա բանդերականներին, իսկ հետո մի թեթև էլ քրֆում ա Մոսկալներին:
Ասել, որ Հարավ-Արևելքում ծավալվող իրադրաձություններում Ռուսաստանը դեր չի խաղում նույնքան հիմարույթուն է, որքան ասելը, որ Ռուսաստանն է ամեն ինչի հետևում կանգնած ու իրականում այնտեղ ժողովրդական դժգոհություն չկա, իսկ ով էլ փողոց է դուրս գալիս ու զենք ունի՝ Ռուսական ԳՌՈւ-ից է:
Ի թիվս այլ շահերի, որոնց մասին խոսացվել է բազմիցս, Ռուսաստանը այս ապակայունացման մեջ ունի մեկ շատ կոնկրետ խնդիր,որը հնարավոր է լուծել հենց այս քաոսի շնորհիվ: Բանն այն է, որ Ուկրաինայի ճգնաժամի այս վերջին էսկալացումից անմիջապես առաջ Ուկրաինան փակեց սահմանները Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության համար, որտղ, ինչպես հայտնի է, կայանված են ռուսական զորքեր ու որը վեր է ածվում անկլավի, եթե Ուկրաինան փակում է սահմանները: Բացի դրանից, հայտնվեցին լուրեր, որ Ուկրաինայի նոր իշխանությունները սկսել են ապաշքյարա առևտուր անել մինչ այդ բազմաթիվ պայմանագրերով արգելված ռազմական տեխնոլոգիաներով (օրինակ «Սատանա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների պատրաստման տեխնոլոգիաններով, որոնք ուժեղագույնն են իրենց տեսակի մեջ):
Արդյունքում, Կիևին հերաթական թարս ապտակը հասցրեցին, իսկ Ուկրաինան շարունակում է սրնթաց սլանալ դեպի մասնատումը (կամ էլ լավագույն դեպքում իրենց համար՝ Ռուսաստանին վերջնականապես հպատակվելը):
Կոնստանտին Տեր-Նակալյան