Չգիտեմ ինչ նպատակներ ունեն ամերիկյան կինոընկերությունները պատմական ֆիլմերի արտադրությունում պատմությունը ձևախեղելիս,բայց որ պատահական չի արվում, դա փաստ է։<< 300 Սպարտացիներ>> ֆիլմում պարսից արքա Քսերքսեսին ներկայացրեցին այլանդակ արտաքինով,և վերջին տարիներին շատ ֆիլմեր նմանատիպ մտահղացումներով,դրանք կարելի էր ինչ-որ կերպ տանել,բայց որ աստվածաշնչյան թեմաներով ֆիլմ են նկարահանում ու գրվածին բացարձակ չհամապատասխանող սյուժե հրամցնում ՝ դա արդեն խորհելու տեղիք է տալիս,նամանավանդ, երբ փորձում ես խորանալ հասկանում ես,որ իրոք պատահական չի այդ ֆիլմում ոչ մի բան։Մի 2 նախադասությամբ պարզաբանեմ։Ֆիլմում Նոյը (Ռասել Քրոու),գրեթե չի տարբերվում մեզ բոլորիս հայտնի գլադիատոր ֆիլմի Մաքսիմուսից,ես կասեի էստեղ ավելի շատ մարդ է սպանում քան <>-ի մեջ։ Ֆիլմում տապանն ավելի շատ կառուցում են այսպես կոչված ընկած հրեշտակները,իսկ բոլորս գիտենք որ ընկած հրեշտակը դա նույն ինքը սատանան է։Անցնենք ամենակարևորին՝ մեզ վերաբերող մասերին։ Ֆիլմում ցույց է տալիս որ տապան են բարձրանում Սեմը իր կնոջ հետ,Նոյը կնոջ հետ,իսկ Հաբեթն ու Քամն առանց կանանց,ինչն ինքնին հակասում է Աստվածաշնչին,բայց․․․ այստեղ կարելի է տեսնել մի թաքնված նպատակ,որմեզ փորձում են հրամցնել իբր անկախ ամեն ինչից ամբողջ մարդկությունը սեմիտ է,դե քանի որ գիտենք արիացիները Հաբեթի հետնորդներն են,իսկ ֆիլմում Հաբեթի ապագա կինը Սեմի աղջիկն է,մի փաստ էլ հաշվի առնենք, որ հրեաները ազգությունը ճանաչում են մորով։Իսկ թե ինչի էին Նոյին դարձրել արյունարբու երևույթ,դրա պատասխանը երևի գիտի միայն ռեժիսերը։Ֆիլմում ցույց է տալիս, որ Նոյն ուզում է սպանել տապանում ծնված Սեմի երկվորյակ աղջիկներին,քանի որ ինքը որոշում է, որ ջրհեղեղից հետո պիտի երկրի վրա մարդկություն չմնա։Իսկ վերջում ցույց է տալիս նրանց իրենց տնտեսություններով տապանի կողքին,թե Արարատի գագաթին ինչպես կարելի է տնտեսություն հիմնել,դա էլ երևի ռեժիսերը կիմանա։Իսկ ինչ վերաբերում է ֆիլմի արժեքավոր լինելուն թե չլինելուն,թող որոշեն կինոգետները,իսկ մեզ մնում է դիտել այդ ֆիլմը որպես համակարգչային գրաֆիկաներով հագեցած մեծ բյուջեով ֆիլմ-հեքիաթ և ոչ ավելին։

 

Հարություն Մնացականյան