Վերջապես լուսավոր կետ' Հայաստանի քաղաքական դաշտում' Էդուարդ Նալբանդյանը վերանշանակվեց ԱԳ նախարարի պաշտոնում:

Երևի ես միակ շնչավոր էակն եմ այս երկրագնդի վրա, որի սիրտը այս նշանակման փաստից փառավորվեց... Ախր ոնց կարելի է քննադատել մի նախարարի, որի ջանքերի շնորհիվ բարեկամական Զիմբաբվեի հետ հաստատվեցին անկեղծ դիվանագիտական կապեր (հիշում եք, չէ, այդ երկիրը այնքան անկեղծ է, որ բնակիչները չփլաղ են ման գալիս), մեր եղբայրական ժողովուրդների ցանկը համալրեցին Հյուսիսային Կորեան և չքնաղ Վանուատուն, ախր ոնց կարելի է դժգոհել մի ղեկավարից, որի կառույցում ուղղակի դրախտ է' մարդիկ փող են ստանում ոչինչ չանելու դիմաց, ոնց կարելի է դժգոհել մի մարդուց, որի ղեկավարած կառույցի շենքը Էռնեկյանը շուտով քյաբաբնոց է դարձնելու (խիստ ազգային ուտեստ), ինչպես կարելի է չուրախանալ մի մարդու նշանակումից, որի թշերը անձամբ Լավրովն է կմճտել, Քոնդոլիզան էլ' Ռայս, վայթե բլդուղ արեց...
Չուզող ազգ ենք էլի, հո զոռով չի...

Հ.Գ. - Հա, մեկ էլ տեսնես ՀՀԿ տատին աղոթել է այս սուրբ մարդու համար? Չար լեզուները պնդում են, որ այդ հրաշագեղ տատին Սերժ սարգսյանի համար հասարակական կարծիքի միակ չափիչն է...

 

Վարուժան Բաբաջանյան