Թե՛ ոչ իշխանական քաղաքական ուժերը և թե՛ հասարակությունը պետք է հստակ մնան քաղաքական դաշտում՝ չմտնելով Սերժ Սարգսյանի, այսպես կոչված՝ «ապաքաղաքական» դաշտ, ինչը, ըստ էության՝ կեղծիքների, խաբեությունների, կուլիսային պայմանավորվածությունների դաշտն է, որտեղ Ազատիչը հրաշալի մասանգիտացած է:
Հարկավոր է ձևավորվել հստակ քաղաքական օրակարգ, որի վերջնական նպատակը պետք է լինի Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումը և երկրում օրինական իշխանության ձևավորումը:
Ռեժիմը շարունակում է թուլանալ՝ապակենտրոնանալ, և ճշգրիտ քաղաքական հաշվարկի ու միասնական գործունեության շնորհիվ հնարավոր կլինի արագացնել այդ գործընթացը՝ հասցնելով իր տրամաբանական ավարտին:
Տաթևիկ Պողպատյան