Վերջին շրջանում Ուկրաինայի հակամարտությամբ պայմանավորված շատ էր խոսվում այն մասին, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղվել էր մեկ այլ' Սիրիական հակամարտությունից: Նյույնիսկ հնչում էին կարծիքներ, որ Սիրիայի կառավարությունը մեծ հաջողություններ է գրանցում ամստամբների հետ պայքարում և ինչքան խորանում էր և խորանում է Ուկրաինական ճգնաժամը, այնքան ավելի մեծ հաջողություններ էր գրանցում և շարունակում է գրանցել Ասադի ռեժիմը: Սա թերևս այդքան էլ դուր չի գալիս Արևմուտքին, որը վերջին տարիների ջանք ու եռանդ չէր խնայում աջակցելու այսպես կոչված սիրիական ընդդիմությանը, որն ըստ էության ոչ մի կերպ չի հանդիսանում այլընտրանք Սիրիայի իշխանություններին, ելնելով թե´ այդ ընդդիմության կազմակերպվածությունից, թե´ հնարավորություններից:
Ինչևէ, ինչպես քիչ առաջ ասացի սա Արևմուտքի սրտով չէ, մասնավորապես այս դեպքում ԱՄՆ-ի: Հետևաբար հարկավոր էր ստեղծել առիթ հակամարտությանն ուղղակի ներգրավվածության համար: Այլ կերպ ասած լեգիտիմ պատճառ անելու այն ինչ ամերիկացիք չարեցին նախորդ տարվա ամռանը. Նվազագույնը հասցնել օդային հարվածներ Ասադի բանակի ուղղությամբ: Կարծես դրա համար առիթն ամեն դեպքում ստեղծում է:
Օրերս Սիրիայի կառավարական ուժերը, ապստամբներն ու իրավապահ կազմակերպությունները հայտարարել են երկրի կենտրոնական մասում գտնվող գյուղերից մեկում թունավոր գազի կիրառմամբ հարձակման պատճառով տուժածների մասին: Ինչպես և սպասելի էր ոչ մի կողմ կատարվածի պատասխանատվությունն իր վրա չի վերձրել: Երկուսն էլ հանդես են գալիս փոխադարձ մեղադրանքներով: Մինչդեռ Վաշինգտոնից երեկ հայտարարել են, որ ներկայումս ուսումնասիրում են քիմիական զենքի օգտագործան փաստերը:
Ինչ խոսք հստակ ասել, թե ով է այս ամենի ետևում կանգնած ճիշտ չէ, բայց եզրակացություններ անել, հիմնվելով մի շարք փաստերի վրա, անշուշտ կարելի է:
Տեսեք այսօրվա դրությամբ Ասադը վերջին տարիների հետ համեմատ գրանցում է լուրջ հաջողություններ ռազմական ոլորտում: Մեկը մյուսի հետևից ազատագրվում են ամստամբների կողմից գրավված տարածքները:
Հուսով եմ ինձ կողմնապահության մեջ ոչ ոք չի մեղադրի, եթե ընդդիմությանը պայմանականորեն կոչեմ ամստամբներ: Բանն այն է, որ այս հակամարտության մեջ մի կողմում Ասադն է, իսկ մյուսում' ով ասես: Այնպես որ ոչ մի միաձույլ կողմի մասին խոսք լինել չի կարող: Առկա են բազմաթիվ ուժեր, սեփական օրակարգով և նպատակներով:
Ինչևէ վերադառնանք բուն խնդիրին: Ասադը նաև շատ լավ հասկանում է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ կանգնած էր տապալման եզրին, քանի որ ԱՄՆ-ն մեկ ոտքով արդեն ներխուժել էր իր երկիր հենց քիմիական զենքի օգտագործման պատրվակով: Այնպես որ ստեղծված իրավիճակում, երբ կառավարական ուժերը ավելի քան երբևէ գտնվում են շահեկան վիճակում հարց է առաջանում: Ինչո՞ւ պետք է Ասադը դիմեր քիմիական զենքի օգնությանը: Ես դրա անհրաժեշտությունն ու տրամաբանությունը ներկա պայմաններում չեմ տեսնում:
Ինչ վերաբերում է Սիրիայի ամստամբների կոմից թունավոր գազի օգտագործման հավանականությանը, ապա, պետք է ասել, որ այստեղ տրամաբանություն ամեն դեպքում կա: Մարդիկ պարտվում են և փորձում են սադրել ԱՄՆ-ի ներգրավվածությունը, ասել է թե ԱՄՆ-ից ակնկալում են շոշափելի և ավելի մեծ աջակցություն քան այն ինչ մինչև այժմ ստացել են: Իսկ ԱՄՆ-ի համար սա փայլուն առիթ է, որպեսզի ներխուժի և «փրկի սիրիացի ժողովրդին Ասադի ոճրագործություններից»: Նույնիսկ եթե չապացուցվի էլ, որ զենքը կիրառվել է Ասադի բանակի կողմից, ըստ միջազգային իրավունքի միջազգային հանրությունը պարտավոր է «քայլեր ձեռնարկել» արգելված զինքերի օգտագործան կանխարգելման դեմ և ինչ խոսք դրա պատճառով խաղաղ բնաիչների սպանությունները կանխելու ուղղությամբ:
Այնպես որ տեսնենք թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում: Ով գիտե, գուցե միջազգային հանրության ուշադրությունը Ուկրաինայից կրկին շեղվի դեպի Սիրիա՞:
Գուցե միջազգային հանրության ուշադրությունը Ուկրաինայից կրկին շեղվի՞ դեպի Սիրիա
15:03 - 14.Ապրիլ.2014
Առաջարկում ենք նաև
21/06/23 11:15
Կրկին հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության վրա
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
05/08/22 12:58
Քանի դեռ ՀՀ իշխանությունը զավթված է հակահայ վարչախմբի կողմից, Արցախին որևիցե ձեռք մեկնելու հեռանկար չկա․ Մետաքսե Հակոբյան
25/01/22 19:45
Փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով. ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը
22/12/17 11:27
ՄԱԿ-ում ԱՄՆ «պարտությունից» հետո Թրամփը կփորձի շեղել միջազգային հանրության ուշադրությունը
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
27/03/13 13:13
Պրակտիկ արատ և տեսական առաջադիմություն
10/09/24 11:13
Գուցե չխուսափենք իրավիճակի վատթարացումից, միջազգային մեխանիզմները չեն գործում․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան