Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը սկսվեց: Սլավյանսկում արդեն փողոցային մարտեր են և պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են զոհերի ու վիրավորների մասին երկու կողմերից էլ:

Հիմա Սլավյանսկ փորձում են ծաննր մարտական տեխնիկա մտցնել, իսկ ցուցարարները պատրաստվում են կենդանի վահան կազմել և թույլ չտան դա: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Կիևը Սլավյանսկի գրոհը կազմակերպել է երկրի Արևմուտքից բերված ռազմական ու ոստիականական ստորաբաժանումներով, իսկ համացանցում հայտնվել են տեսանյութեր, թե ինչպես են Դոնեցկի օդանավակայանում անհայտ պատկանելիության զինված խմբեր բեռնվում մեքենաների մեջ՝ օտարերկրյա զինվորական համազգեստներով;

Եթե այսպես շարունակվի, ապա հաշված ժամեր անց արյունահեղությունը կտարածվի նաև Հարավ-Արևելքի այլ քաղաքների վրա, իսկ եթե հաշվի առնենք, որ անգամ Ավակովն է իր ֆեյսբուքյան էջում անզորության կոչեր անում, որ չեն կարողանում Աջ Սեկտորի մարտիկներով բեռնված ավտոբուսները հեռու պահել Խարկով ու Դոնեցկ մտնելուց, ապա վախենամ, որ արդեն երեկոյան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր զոհեր լինեն:

Ցավալին այն է, որ սա դեռ միայն առաջին ծիծեռնակներն են ու Ուկրաինան նոր-ննոր է իր մաշկի վրա սկսում զգալ, թե ի՞նչ էր իրականում Մայդանը ու ինչի է այն բերելու: Խնդիրը նրանում է, որ եթե փետրվար 17-ին, երբ առաջին անգամ մեծ մասշտաբներով արյուն թափվեց, հնարավոր էր այս չարիքը կասեցնել հարաբերականորեն ասված «Փոքր արյունով», եթե Յանուկովիչը արտակարգ իրավիճակ մտցներ ու ճզմեր Մայդանը այնպես, ինչպես հիմա են մայդանի արդյունքում իշխանության եկած ուժերը փորձում ճնշել Հարավ-Արևելքը, ապա հիմա դա հնարավորչ չէ, որովհետև հիմա ճգնաժամն ավելի է էսկալացվել, իսկ նախկինում մահակներով ու ինքնաշեն զենքերով զինված ցուցարարները արդեն զինվցած են ինքնաձիգերով, գնդացիրներով ու նռնականետներով:

Հ.Գ. Մայդանի հայաստանյան վկաներ, տեսա՞ք ինչ պատուհաս է դառնում պետության համար գրանտակերների ու ծայրահեղականների կողմից հրահրվախ ու կատալիզացված հեղաշրջումը: Ինձ ուղղակի հետաքրքիր ա, թե քանի հազար հոգի պետք ա զոհվի Ուկրաինայում, որ դուք վերջապես խոստովանեք, որ Մայդանը արհավիրք էր:

 

Կոնստանտին Տեր-Նակալյան