Հիմա ընթերցում եմ ՀՀ Նախագահի երեկվա խոսքը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Արդեն մեկ տասնյակի հասնող ուղերձներ եմ առանձնացրել Նախագահի խոսքից, որոնց կանդրադառնամ, բայց հիմա ներկայացնեմ մի քանիսը.
• կարևորը Հայաստանի ապագան է,
• կուսակցական անհատական շահերից պետք է վեր կանգնենք,
• իրավիճակային այսպահային որոշումներից պետք է վեր կանգնենք,
• ես որևէ շահագրգռություն չունեմ ու չեմ ազդի սահմանադրական բարեփոխումների ընթացքի վրա,
• ինձ համար ընդունելի կլինի ցանկացած ուղի ու որոշում, որը կընտրեն մասնագետները, անկախ այդ ուղու հետ կապված իմ անձնական կարծիքից կամ համոզմունքից,
• ես չեմ առաջադրվի էլ որպես նախագահ,
• ես չեմ հավակնի վարչապետի պաշտոնին,
• կարծում եմ, որ նախագահը երկու ժամկետից ավել չպետք է ղեկավարի Հայաստանում' ուղերձ առ անկ է,
• ես, սակայն ղեկավարում եմ ՀՀԿ-ն, որ երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժը,
• կուզեք երկիրը դարձրեք խորհրդարանական կառավարման, միևնույնն է ՀՀԿ-ն ամենաուժեղն է ու այդպես էլ կշարունակի լինել առաջատար:
Այս ուղերձնրից եթե ընդունված արարողակարգային մասը հանենք, այսինքն թե կարևորր ապագան է պետք է վեր կանգնենք ամեն տեսակ սուբյեկտիվիզմից և այլն, ապա մնում է այսպես ասած կեղևատված միջուկը, այն է, թե ինձանից հետո կուզեք երկիրը միահեծան միապետության վերածեք, ես համաձայն եմ, որովհետև արդեն իսկ, գուցե թե ի վերուստ որոշված է, որ ես էլ չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար և չեմ էլ հավակնելու վարչապետության: Սրան համարժեք կարելի է հիշել Ֆրանսիայի Լուի տասնհինգերորդի հայտնի խոսքը, թե' <<Մեզանից հետո' թեկուզ ջրհեղեղ>>: Սակայն միևնույն ժամանակ Նախագահ Սարգսյանը ակնարկում է' մեկ է ես ղեկավարում եմ երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժը և կառավարման ինչ մոդել էլ ընտրեք, միևնույնն է, մեր դեմ խաղ չկա: Իսկ ամենաինտրիգայինն այն է, թե տեսեք ես չեմ առաջադրվելու էլ ու չեմ հավակնելու, իմ գերերջանիկ նախորդներ, դուք էլ հետևեք իմ օրինակին: Ինչևէ, սա կարելի է համարել որպես առաջին մանիֆեստ առ այն իրողությունը, որ ի վերուստ արդեն նախանշված է իշխանափոխություն: Մնում է սակայն մի հարց. իսկ ՀՀԿ-ի գովքը <<Մեր դեմ խաղ չկա>> տրամբանությամբ, ում էր ուղղված' ներքին լսարանին, ընդդիմությանը, արտաքին լսարանին, գերերջանիկ նախորդներին, թե դեռ հասցեատերը կբացահայտվի հաջորդիվ: Սրանք հարցեր են, որոնց կանդրադառնանք դեռ:
Հարություն Հարությունյան