Ինչպիսին պետք է լինի նոր վարչապետը:
1. Հայրենասեր
2. Մարդկային հատկանիշներով լի
3. Գիտակցի, որ նա աշխատանքի է ընդունվել ժողովրդի մոտ
4. Բյուջեն սկսի լցնել ոչ թե մարդկանց հարկերի հաշվին այլ տնտեսության զարգացման համար լավ պայմաններ ստեղծի նաև ստեղծի պետական գործարաններ, հիվանդանոցներ, տրանսպորտը սարքի պետական և նման բազմաթիվ բաներ անի , որ այդ ամենի եկամուտը լցվի բյուջե:
5. Երես ունենա անհրաժեշտության դեպքում դուրս գա ժողովրդի մոտ և միասին քննարկումներ անեն, այլ ոչ թե օրենքներ ընդունեն փակ դռների հետևում ու ասեն սենց պտի լինի:
6. Ներգաղթի մասին մտածելով նոր բնակելի թաղամասեր կառուցի, էժան գներով տներ վաճառվեն ծայրամասերում նաև քաղաքը կմեծանա:
7. Կոռուպցիան վերացնելու համար կտրուկ աշխատավարձ կբարձրացնի տարբեր ոլորտներում, բայց այդ ամենի հետ միասին ուժեղ վերահսկողական ծառայություններ ունենա:
8. Գնա բուհեր և լավագույն մասնագետներին հավաքի իր շուրջը, այլ ոչ թե մտածի ոնց բարեկամներին պետական գործ տա...
9. Պետքա վերանայի պայմանագրերը ջրի, գազի և հոսանքի վերաբերյալ , որ պետությունը հետ առնի իր մասնաբաժինը... այդ դեպքում եկամուտը էլի կլցվի բյուջե:
10. Մարզերին խիստ ուշադրություն դարձնի, քանի որ գյուղացուն պետք է համարել տեղական արտադրող
11. Անապահովության հարցը շատ արագ լուծի , բայց եթե սկզբի կետերի մի մասը անի մասամբ այդ հարցն էլ կլուծվի, քանի որ կստեղծվեն աշխատատեղեր:
12. Շարունակելի .....
Հ.Գ. Սկսեցի գրել նոր նկատեցի, որ սենց գրեմ մի 3 օր մինիմում պետքա թվարկեմ :))))))

 

 

Աշոտ Սարգսյան