Քանի գնում ա, էնքան ավելի եմ համոզվում, որ Հայաստանում ամենախոցելի, անպաշտպան ու իրավազուրկ կողմը մանկավարժներն են ու հատկապես՝ դպրոցների ուսուցիչները:
Սա հետևանք է այն անմիտ, անիմաստ ու դեգրադացնող ռեֆորմների, որոնք սկսեցին դեռ Բլեյանի օրոք, հատկապես թափ առան Երիցյանի օրոք ու ավարտին են հասցվում հիմա՝ Աշոտյանի օրոք:
Այս ընթացքում ուսուցչից խլեցին նրա երկու հիմնական գործառույթներից մեկը. եթե առաջ ուսուցիչը զբաղվում էր երեխայի ուսուցմամբ և դաստիարակությամբ, ապա հիմա միայն առաջինն է, այն էլ բավաականին տեխնիկական մակարդակով:
Միևնույն ժամանակ, ամեն ինչ արվեց ու շարունակում է արվել, որպեսզի էլ ավելի սահմանափակվեն ուսուցչի իրավունքները, հնարավորություններն ու հեռանկարները: Հիմա ուսուցիչը՝ լինելով գերծանրաբեռնված, գերլարված և գերպատասխանատու պաշտոնում, ըստ էության ստանում է գրոշեր, իսկ որոշ դեպքերում՝ անգամ մինիմալ աշխատավարձ:
Անկեղծ ասեմ, չեմ հասկանում, թե ոնց են դեռ գտնվում մարդիկ, ովքեր դպրոցում պատրաստ են այդ նվաստացուցիչ պայմաններում աշխատեն, առավել ևս, երբ իրենց աշխատանքը միևնույն է մնում է անշնորհակալ մեծ հաշվով, իսկ ծախսված նյարդերն ու առողջությունը անգամ մեկ հարյուրերորդ մասով չեն կոմպենսացվում նրանց աշխատավարձերով: Խոսքը վերաբերում է իսկական ուսուցիչներին, ոչ թե տարբեր տապոռներին, ովքեր ուսուցչի աշխատանք են ստացել ԽԾԲ-ի կամ էլ պատահականության շնորհիվ:
Սենց որ գնա, Հայաստանում մի 10-20 տարի հետո մի հատ խելքը գլխին ուսուցիչ չի մնա, իսկ որպես հետևանք՝ դրպրոցից մի խելքը գլխին մարդ դուրս չի գա:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան