Մի հատ շատ արդիական հարցի եմ ուզում անդրադառնամ։
Շատ անգամ եք լսել, որ աղջկան ասում եք. «Ինչի մեկի հետ չես շփվում արդեն XX տարեկան ես», պատասխանում են. «Լավ տղա չկա» ու նույնն էլ տղաների հետ կապված. «Լավ աղջիկ չկա»։
Էս երկու տարբերակներն էլ ՍՈՒՏԱ։ Հա հենց ըտենց, երկու սեռերն էլ նույն պատասխանն են տալիս, որպեսզի թաքցնեն իրենց անճարությունը, որպեսզի թաքցնեն էն, որ նրանք ոչ թե լավ աղջիկ կամ տղա են ման գալիս, այլ նորմալ ապրող հարսնացու ու փեսացու են ման գալիս։
ՍՈՒՏԱ սաղ։
Այ հարազատներ ջան դուք չեք կարա բոլորդ ունենաք հարուստ, երկու ինստիտուտ ավարտած, ջիպը տակը դրած 500 հազարնոց աշխատավարձ ստացող աղջիկ/տղա։
Կարամ ձեզ վստահեցնեմ, որ կան լիքը շաաատ լիքը լավ աղջիկներ ու տղաներ՝ կրթված ու զարգացած, բայց օօօ՜ դուք հրաշքներ, ըստ ձեզ դա իրանք ձեր մոտ «չեն երևում»։
Աղջիկները տեղները նստում, իրենց դնում են միսս աշխարհի տեղը, ու սպասում են, որ տղաները գան իրանց խնդրեն, նվեր առնեն, աղաչեն, բակում պարեեն ու մի հատ էլ նազները թանկ ծախեն։ ՉԿԱ էլ տենց բան բալաներ ջան։ Հիմա ինչնա շատ, ընկեր չունեցող ազապ աղջիկները։
Կամ տղերքը, որ աղջկան նայելուց անուն են կպցնում. «Վայ սա լավը չի, հետևը կախ ընկածա, կրծքերը փոքրա, քիթը նենց քիթը սենց» այ ախպեր դուք հլա ձեզ նայեք հայելու մեջ, խելքը գլխին ոչ հետև ունեք, ոչ էլ դեմք։
Հարգելիներս հիշեք՝ տղերքն էլ են շատ, աղջկեքն էլ ձև մի բռնեք. ոչ մեկդ ոչ միսս աշխարհ եք, ոչ էլ միակը էս երգրում։
Հ.Գ. Հա ես ընկերուհի չունեմ, քանի որ ինձ պետք չի ես ցանկություն էլ չունեմ։
Անկախ Հայաստան