Դիկտատորների ոչ նորմալ պահվածքի մասին շատերս ենք լսել:Նրանց տարօրինակ արարքների մասին շատերն են գրել:Բայց իմ ուշադրությունը գրավել է նրանցից մեկը իր ամենատարօրինակ արարքով:Այդ արարքը շքեղ կյանք վարելը չէ,կամ անմիտ հրամանները:Ամենաանսովոր արարքը,երբ այդ դիկտատորը ունենալով անսահմանափակ,ոչնչով չ կաշկանդված իշխանություն,ունենալով հարյուր տոկոսով վնասազերծված քաղաքական հակառակորդներ, իր իսկ ձեռքով իր ղեկավարած պետությունը դարձրեց ժողովրդավարական:Այդ մարդը Իսպանիայի բռնապետ Գենեռալ Ֆրանկոն էր,նույն ինքը Ֆրանսիսկո Ֆրանկո Բաամոնտեն:Չանդրադառնամ նրա կենսագրությանը,կամ ինչպես հասավ այդ իշխանությանը քաղաքացիական պատերազմի ժամանակ;Մայն ասեմ,որ իր իշխանության ամենաուժեղ ժամանակաշրջանում նա կամավոր,առանց պարտադրանքի կայացրեց Իսպանիայում քաղաքացիական հասարակությունը,դեմոկրատական ինստիտուտները ստեղծեց,պառլամենտին տվեց օրենսդիր իշխանությունը,նաև մարդկանց անձնական կյանքում եղած սահմանափակումները հանեց,խոսքի ազատություն հաստատեց և այլն:Մի խոսքով այդպես էլ է պատահում,որ դիկտատորը աչքի է ընկնում ոչ հիմար արարքներով:
Տիգրան Մկրտչյան