Ինչպես եղավ անցած տարի, երբ 150 դրամ դարձավ երթուղային տրանսպորտն ու փոքրիկ խմբերից, շարժումը վերածվեց բազմահազարանոց շարժման, ես մտածում էի, եթե համախմբված լինենք հաղթելու ենք... չեմ ուզում ասել, թե ինչպես եղավ կամ ինչ մութ ու դավադիր ուժեր կանգնեցին նույն ակցիայի հետևում, բայց ասեմ, որ կարևորը երթուղային տրանսպորտը մնաց նույն 100 դրամ... նույնն էլ <<Կուտակային>>-ի համար կասեմ.... ի հարկե համախմբված պայքարը արդյունք միշտ ունենում է... ուստի ուրախ եմ, որ սահմանադրական դատարանը փոքր ինչ ուշացումով, բայց կարողացավ այս անգամ արդար որոշում կայացնել... Սահմանադրական դատարանը <<Կուտակային>> պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչեց... մնում է հակասահմանադրական ճանաչել իշխանությունների ապօրինի աթոռ գրավելն ու վերջ, թեկուզ էլի մի քիչ ուշացումով... ( վերջին ասածիս վրա ծիծաղս եկավ).

 

 

Արթուր Հայրապետյան