Ես երբեք այլ ակումբների համար դռները չեմ փակում, սակայն «Բարսելոնան» վերջին ակումբն է, որտեղ ես կարող եմ հայտնվել;
Ես մեծամիտ չեմ և ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ են խոսում իմ մասին: Ես քրտնաջան աշխատում եմ ինձ վրա և չեմ կարծում, որ իմ սպորտային ունակությունները արժանի են քննադատության:
Ամենակարևորը թիմն է, որում խաղում եմ: Թիմն է տալիս ինձ վստահության զգացում, որ ես կկարողանամ լավ խաղալ:
Ինձ համար միևնույն է, թե ինչ են ասում և անում ուրիշները, ես նրանց պատասխանում եմ ֆուտբոլի դաշտում:
Ատում եմ այն պահերը, երբ լավ մարզավիճակում չեմ և չեմ կարողանում խաղալ:
Ես ընդամենը «Ռեալի» խաղացողներից մեկն եմ, և ինձ վրա որևէ յուրահատուկ ճնշում չի գործադրվում, յուրաքանչյուրը թիմում ունի պատասխանատվության իր բաժինը:
Ես սիրում եմ բրազիլիական երաժշտություն, հիփ-հոփ, ինչպես նաև' Ջորջ Մայքլի և Էլթոն Ջոնի ստեղծագործութոյւնները:
Նոր ակումբ անցնելը նման է նոր կնոջ հետ հանդիպման, ուզում ես ցույց տալ այն ամենն, ինչին ընդունակ ես:
Ինձ դուր է գալիս աշխարհի ամենաթանկ խաղացողը լինել: Լավ խաղացողները թանկ արժեն, և նրանց համար պետք է վճարել:
Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ ատելությամբ են նայում ինձ և փորձում են ծաղրել, այդ ամենն ինձ վրա որևէ կերպ չի ազդում:
Ես երբեք բոլորին դուր գալու ցանկություն չեմ ունեցել, դա պարզապես անհնար է:
Չգիտեմ' ինչով եմ զբաղվելու, երբ էլ չկարողանամ խաղալ, ես կյանքում ֆուտբոլից բացի այլ նպատակ չեմ ունեցել: