Այսօր տեղացած անսպասելի ձյունը բացահայտեց շատ ցավալի իրողություն: Պատասխանատու օղակներից մեկի թերի աշխատանքը կարող է հանգեցնել երկրում արտակարգ իրավիճակի ստեղծման: ՀայՀիդրոմետը պատշաճ չտեղեկացրեց սպասվող առատ ձյան մասին և պատասխանատու հիմնարկները չկարողացան նորմալ պատրաստվեին: Ճանապարհների մաքրելու գործընթացը արդյունավետ չի, որովհետև մաքրման համար պատասխանատուները պատրաստ չէին գարնան կեսին նման առատ ձյանը: Կարծում եմ դա նորմալ է: Նրանց պետք է նախապես զգուշացվեր եղանակի փոփոխության մասին, որպեսզի պատրաստվեին... Երկրում ուսումնական պրոցեսը կանգնեցվեց, որովհետև ուսումնական հաստատությունները պատրաստ չէին արտահերթ ջեռուցման, այսօր ոստիկանությունը աշխատում էի գերծանրաբեռնվածությամբ... Ով է մեղավոր?? Ով էր պատասխանատու առատ ձյան մասին ՊԱՏՇԱՃ ԻՐԱԶԵԿՄԱՆ համար??
Ի վերջո սա այն դեպքն է, որ հանրապետությունում արտակարգ իրավիճակի կոնկրետ մեղավորներին բացահայտելը կարծում եմ դժվար չի լինի: Այս իրավիճակի մետաստազները ապագայում դեռ իրենց զգացնել կտան: Օրինակ կլինեն ֆերմերներ ովքեր այս աղետի հետևանքով տարբեր ձևերով դժգոհություն կարտահայտեն ապագայում: Այնպես որ կարծում եմ մեղավորներին հայտնաբերելու և պատժելու մոտիվացիան ակնհայտ է:

 

Նարեկ Մալյան