Սերժ Սարգսյանի հրաժարականը կախված ա երեք հանգամանքից.

1. խոհեմություն
2. ֆորսմաժորային իրավիճակ
3. իշխանության ներքին փլուզում

Առաջին տարբերակը բացառվում ա: Երկրորդ տարբերակը ոչ միայն անկանխատեսելի ա, այլև' վտանգավոր: Մնում ա երրորդ տարբերակը: Չհաշված հրապարակային պայքարը, իշխանության վրա անմիջական ազդելու միակ վայրը դա Ազգային ժողովն ա' անկախ նրանից, թե մենք ինչպես ենք գնահատում այնտեղ իրականացվող ընդդիմության կամ "ոչ իշխանկան" ուժերի աշխատանքը: Տվյալ իրավիճակում Սերժ Սարգսյանի հրաժարականը ուղիղ համեմատական ա ԱԺ-ի մեծամասնության կազմաքանդմանը, կամ ԱԺ-ի մեծամասնությունը Սերժ Սարգսյանի գրպանից հանելուն: Այլ հարց ա, թե այդ խնդրի լուծումը ինչ ֆանտաստիկ ջանքեր ա պահանջում: Այնպես որ, ակնհայտ ա դառնում երբեմնի հնչեցված միտքը. ներկայումս ԱԺ ընտրությունները ավելի կարևոր են, քան նախագահական ընտրությունները:

 

 

Հարութ Ուլոյան