Ցանկացած ակցիայի իմաստը այն է, որ կարողանաս տարատեսակ միջոցներով ստեղծել այնպիսի անհարմարություն իշխանությունների համար, որ ինքը նախընտրի կատարել քո պահանջը, որպեսզի ձերբազատվի այդ անհարմարություններից: Այս իսկ պատճառով էլ գլոբալ առումով իշխանությունները որևէ խնդիր կամ վտանգ չեն տեսնում իրենց համար անհարմարություն չպատճառող գործողություններից՝ լուռ ակցիաներից, մոմավառություններից, ազգային երգ ու պարից, մայթերով ընթացող խելոք երթերից և այլն: Ցանկացած իշխանություն, առավել ևս ռեժիմները, հասկանում են միմիայն պարտադրանիք լեզուն, այլ պարագայում հենց ինքը կարա գա քո հետ խելոք քայլի մայթերով կամ քո հետ ասենք մոմավառություններ անի, ձեռի հետ էլ երգի կամ լռի...
Արգիշտի Կիվիրյան