Բոլոր ժամանակների ամենացանկալի կինը պաշտոնապես ամուսնացած է եղել 3 անգամ, բայց ամուսնություններից և ոչ մեկը չի երջանկացրել նրա:
Նորմա Ջին Մորտենսոն կամ, ինչպես կնքելիս նրան անվանցին, Նորմա Ջին Բեյկեր
Առաջին անգամ նա ամուսնացավ 16 տարեկանում: Թողնելով դպրոցը՝ նա սկսեց ապրել իր 21-ամյա զուգընկերոջ՝ Ջիմ Դոգետիի տանը: Բայց այդ քայլը ավելի շուտ ստիպված էր անել, քանի որ վախենում էր կրկին վերադառնալ մանկատուն, որտեղից նրան մի քանի անգամ որդեգրել, իսկ նրան որդեգրած վերջին ընտանիքը պատրաստվում էր լքել քաղաք՝ նրան թողնելով անտերության մեջ:
Ամուսնությունից մեկ տարի անց Ջինը գնաց ծառայելու նավատորմում, իսկ Նորման (Մերիլինը) սկսեց աշխատել գործարանում: Այսպիսով՝ ավարտվեց նրա առաջին ամուսնությունը:
1954 թվականի հունվարի 14-ին Մերիլինը կրկին ամուսնացավ: Այս անգամ նրա ամուսինը բեյսբոլի ամերիկյան աստղ Ջո դի Մաջոն էր: Մերիլինը կրում էր շատ համեստ մուգ շագանակագույն զգեստ: Այս հասարակ զգեստը ցայսօր համարվում է ճաշակի խորհրդանիշ: Ընդամենը 250 դոլարով գնված այս զգեստը 1999 թվականի մի աճուրդի ժամանակ վաճառվեց 33.500 դոլարով:
Այս ամուսնությունը տևեց 9 ամիս: «7-րդ տարվա մարմաջը» ֆիլմի նկարահանումների ժամանակ սրվեցին նրանց հարաբերությունները՝ Ջոյի խանդի պատճառով: Բայց երբ նկարահանվում էր օդափոխիչի հետ կապված հանրահայտ կադրը, նրա խանդը էլ ավելի սրվեց: Նրանց ամուսնությունը փլուզվեց, սակայն դրանից հետո էլ Ջոն շարունակում էր հոգ տանել Մերիլինի մասին:
Ասում են, որ Մերիլինի մահվանից առաջ նրանք քննարկում էին վերամիավորման հարցը:
1956 թվականի ամռանը գրանցվում է Մերիլին Մոնրոյի երրորդ ամուսնութունը: Նրա երրորդ և վերջին ամուսինը դառնում է դրամատուրգ Արթուր Միլլերը: Այս ամուսնությունը դառնում է ամենաերկարատևը, բայց ոչ ամենաերջանիկը: Նրանք միասին ապրեցին մինչև 1961 թվականի հունվարը: Արթուրի հետ ամուսնանալու համար Մերիլինը հուդայականություն է ընդունում: Բայց նրանց երջանկությունը փլուզվում է հարսանիքից մի քանի շաբաթ անց, երբ Մերիլինը հայտնաբերում է Արթուրի գրառումները, որտեղ նա գրել էր հետևյալը. «Ինձ թվում է նա փոքրիկ երեխա է, ես նրան ատում եմ»:
Ամուսնություններից դուրս Մերիլինը երկու անգամ կրեց հարսանյաց զգեստ: Հարսանիքից 4 տարի անց նա կանացի ամսագրի համար նկարահանվեց հարսանեկան զգեստով:
Իսկ «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմում նրա կրած ժանյակազարդ զգեստւ միանգամից մեծ աղմուկ հանեց:
Մերիլին Մոնրոն մահացավ 36 տարեկանում՝ այդպես էլ չհասցնելով իսկապես երջանիկ լինել: